- ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ
- (ի, աց.) NBH 2-0359 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c գ. ὐπόμνημα, ὐπομνηματισμός, -ισμα commentarius, monumentum, archivium. Ընդունարան յիշատակաց՝ մատեան, դիւան. պատմական մասն Սուրբ Գրոց. յիշատակագրութիւն. արձանագրութիւն. եւ Վերջաբան մատենագրի կամ գրչի. *Գտցես գիր յիշատակարանաց: Գրեալ էր ʼի գիրս յիշատակարանին. ՟Ա. Եզր. ՟Բ. 22: ՟Բ. Եզր. ՟Զ. եւ այլն: *Ունիմք զանսուտ յիշատակարանսն զառաքինի նախնեացն ձերոց: Զքաջաց արանց զյիշատակարանս հանապազ երկրորդէր առաջի նոցա: Ձայն Աստուծոյ յայտ առնէ ʼի սուրբ յիշատակարանին (յաւետարանի). Եղիշ. ՟Գ. ՟Ե. եւ Եղիշ. դտ.: *Յիշատակարան մատենիս գրութեան. Նար. վջ: ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ. ὐπόμνημα memoria, commemoratio. Յիշատակ. յիշելիք ինչ՝ գրով կամ բանիւ կամ գործով. *Յիշատակարան արարեալ արուեստաւոր բանս: *Յիշատակարան արարեալ արուեստաւոր բանս: Երեւեցուցանել զեդեալ օրէնսն՝ ոչ այլ ինչ, այլ յիշատակարան գոլ կենաց վարուց հնոցն. Փիլ. նխ. ՟ա. եւ Փիլ. իմաստն.: *Անխափան կացցէ մեծ յիշատակարանս այս (պահոց) ընդ աստուածային անանց տօնին: Գրեցաւ յիշատակարանս այս վասն նորա (չարին Վասակայ՝) առ ʼի կշտամբութիւն յանդիմանութեան մեղաց նորա. Եղիշ. ՟Գ. ՟Է: *Արգասիք իրին՝ յիշատակարան ողբոց ինձ նմանեցաւ: Այս երկոտասան թիւք խորհրդական՝ սրբազան անուան ձերոյ յիշատակարան. Նար. ՟Ի՟Ե. եւ Նար. առաք.: ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ. μνημεῖον monumentum. յն. ոճով, Յիշատականոց. շիրիմ. *Յղեա՛ զիս ʼի Հրէաստան ʼի քաղաք յիշատակարանաց հարցն մերոց. Նեեմ. ՟Բ. 5. եբր. քէպր. տե՛ս ԿԱՓԱՐ: ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ. μνημονικόν pars animi reminiscens, memoria. Յիշողականն. յիշողութիւն. պահարան ուշոյ. *Մնայ (ʼի) յիշատակարանի հոգւոյն տուընջենային գործոցն գարշատեսիլ ժիժմանքն. Նիւս. կազմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.