- ՅՈՐԴԱՀՈՍԱԿ
- (-) NBH 2-0370 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 9c, 10c, 13c ա. ՅՈՐԴԱՀՈՍ եւ ՅՈՐԴԱՀՈՍԱԿ ՅՈՐԴԱՀՈՍԱՆ. Առատահոս. յորդաբուղխ. յորդախաղաց. որ յորդագոյն հոսէ կամ հոսանս ունի. արագ վազօղ. կիւռ, հուռ հուռ. *Յորդահոս անձրեւ, անձրեւք. աղբիւր. վտակ. գետ: Գետն Աստուծոյ յերկնից յորդահոս իջիւք զտիեզերս արբուցանէ: Յորդահոս արտասուօք. Կոչ. ՟Դ: Մամբր.: Արծր. ՟Ա. 1: Գանձրն.: Պետր. սիւն.: Շար.: եւ Վրք. հց. ՟Ժ՟Ե: *Յորդահոս արեանցն իջմամբ՝ զմեղաց շիջուցին զբարձրացեալ զբոցն. Տաղ.: *Քրտնեալ թորէր յորդահոսակ առուս: Յորդանան յորդահոսակ սահանօքն սանձակոծեալ դիզանիւր. Թէոդոր. մայրագ.: Նանայ.: *Յորդահոսան աղբերք, կամ վտակք աղբերաց: Գետք յորդահոսանք: Գետք հրեղէն առաջի նորա յորդահոսանք գնայցեն: Զչորեքվտակեան առաջս գետոյդ յորդահոսան ծաւալմանցդ: Յորդահոսան լեզուն բանիւ ʼի բանս առատացեալ. Պիտ.: Արծր. ՟Դ. 12: Եւագր. ՟Ի՟Դ: Նանայ.: Նար. ՟Կ՟Ը: Կամրջ.: *Սիրալիր համբուրիւ ընդ արտասուաց յորդահոսանց (-սանաց, կամ սաց) ողջոյն եղբարցն տուեալ. Սկեւռ. ի լմբ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.