ՅՈՐՋՈՐՋԵՄ

ՅՈՐՋՈՐՋԵՄ
(եցի.) NBH 2-0373 Chronological Sequence: Early classical, 8c, 10c ն. ἁγορεύω, προσαγορεύω, ἑπικαλέω , ὁνομάζω appello, nuncupo, nomino, voco. որպէս թէ Ոգելով ոգել. Կոչել ստէպ. ստորոգել. անուանել. վերաձայնել յանուանէ. կարդալ. եւ մականուանել. յարանուանել. ... *Դիս ըստ սովորութեան իւրեանց փոխանակ Աստուծոյ յորջորջեցին: Որ սեբաստոսն յորջորջեցաւ: Հերովդէս զԱնտրիպատրիդա (քաղաք նորոգեալ) ʼի պատիւ Անտիպատրայ հօրն իւրոյ յորջորջեաց. Եւս. քր.: *Իբրեւ անձամբ իւրով այս շատ էր, յորջորջեաց զանձն իւր աման Հոգւոյն սրբոյ. Եփր. թագ.: *Զսա միայն որդւոյ անուամբ յորջորջեաց. Խոր. ՟Ա. 3. որպէս եւ ՟Բ. 77. 85: *Յաւազանէ կոչեցայ արթուն (Գրիգոր) ... ʼի փրկութեանն աւուր հսկօղ յորջորջեցայ. Նար. ՟Հ՟Բ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»