- ՆԱԽԱՅՕԺԱՐԻՄ
- (եցայ.) NBH 2-0392 Chronological Sequence: 8c ձ. προαιρέομαι praeeligo, praefero, sponte feror, inclinor, adhaereo. Նախայօժար գտանիլ. ինքնակամ անձնիշխան յօժարութեամբ ընտրել, բերիլ. յարիլ. *Մանկունք եւ անասունք կամաւ (այսինքն յօժարութեամբ իւիք) առնեն, սակայն եւ ո՛չ նախայօժարեալք: Ոչ ամենեցունց՝ որոց պատշաճն է նախայօժարել, նոցունց պատշաճ է եւ ախորժել. քանզի ասեմք ախորժել զողջ գոլն, բայց նախայօժարել զողջ գոլ ոչ ոք ասէ: Ասեմք ախորժեմ անմահ լինել, բայց նախայօժարիմ անմահ լինել ոչ ասեմք: Զայսոքիկ միայն նախայօժարիմք, զորս ʼի ձեռս մեր կա՛ր համարիմք լինել. Նիւս. բն. ՟Լ՟Բ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.