- ՆԱԽԱՆՁԵՑՈՒՑԱՆԵՄ
- (ցուցի.) NBH 2-0394 Chronological Sequence: Early classical, 5c գ. παραζηλόω, ζηλόω ad aemulationem provoco, aemulari facio եւ aemulor. Տալ նախանձիլ. գրգռել վառել ʼի նախանձ (բարի կամ չար). նախանձ արկանել. նախանձաբեկ առնել. ... *Նոքա նախանձեցուցին զիս չաստուածովք, եւ ես նախանձեցուցից զնոսա չազգաւ: Նախանձեցուցից զձեզ ոչինչ ժողովրդեամբ: Նախանձեցուցանեն զձեզ ոչ ʼի բարի: Նախանձեցուցանեմ զձեզ ʼի նախանձն աստուծոյ. եւ այլն: Իսկ Թուոց. ՟Ի՟Ե. 11. *Փենէէս ցածոյց զսրտմտութիւն իմ յորդւոցն Իսրայէլի, ʼի նախանձեցուցանել ինձ զնախանձն իմ ʼի նոսաʼʼ. իմա՛, ʼի նախանձել իւրում (կամ ʼի ցուցանել) զիմ զնախանձն ʼի նոսաʼʼ. այսինքն ʼի քինախնդիր լինել աստուծոյ իւրում (որպէս ասի ʼի 13): *Զյօժարութիւն աքայեցւոցն վասն պաշտաման սրբոցն ʼի մակեդոնիա պատմեալ՝ նախանձեցուցեալս յորդորեաց. Բուզ. ՟Դ. 4: եւ Կորիւն.: *Նախանձեցուցեալ զամենեսեան ʼի բարի նախանձս. Փարպ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.