ՆԱՒԱԿԱՏԻՔ

ՆԱՒԱԿԱՏԻՔ
(տեաց.) NBH 2-0407 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 12c գ. ἑγκαίνια encaenia, dedicatio, festus dies novi operis memoriae dicatus. (որպէս Նորակերտիք. նոր կերտել. ըստ պ. նէվ քէրտէն. նէվկեան, նիւկեան. զի եւ ըստ յն. ասի էնգէնիա, ներնորութիւն. եէնիլիք ). այն է Տօն եւ հանդէս ուրախութեան վասն կատարման նոր կերտուածոյ, կամ նորոգութեան նորա. եւ Նորոգումն յիշատակի այնր շինութեան՝ ամ ըստ ամէ. որպէս եւ պսակադրութեան եւ թագաւորութեան թագաւորաց եւ քահանայապետաց. *Նաւակատիք նորոգութիւն թարգմանի, կամ ուրախութիւն: Նաւակատիսն նորոգումն թարգմանի: Եւ զի նաւակատիս անուանէ, զնորոգութիւն բնութեանս մերոյ յայտնէ. Տօնակ. ըստ Ածաբ. ʼի նոր կիր. եւ Շար.: *Կատարեցաւ տաճարն, եւ արարին նաւակատիս տանն տեառն մեծաւ ուրախութեամբ: Ի նաւակատիս տանն տեառն: Եղեն յայնժամ նաւակատիքն յերուսաղէմ: Ի նաւակատիս սեղանոյն: Այս է օրէն նաւակատեաց սեղանոյն՝ յաւուրն, յորում օծ զնա: Շինեալ իցէ տուն նորաշէն, եւ ոչ արարեալ իցէ նմա նաւակատիս: Գալ ʼի նաւակատիս պատկերին, զոր կանգնեաց արքայն նաբուքոդոնոսոր: Երթիցուք ʼի գաղգաղա, եւ արասցուք նաւակատիս թագաւորութեան. եւ այլն: *Ասպարէսք ըստ նաւակատեացն քաղաքին (ʼի ռերորդ ամի շինութեան հռովմայ) ընթանային: Վասն տօնից նաւակատեաց եկեղեցեաց. Եւս. քր. ՟Բ: եւ Եւս. պտմ. ՟Ժ. 3: *(եկեղեցին) առանց նաւակատեաց օրհնութեան՝ օծման՝ լոկ տուն է. Շ. թղթ.: *Արարին նաւակատիս մեծ հարսանեաց՝ փեսայութեան դերանկին (յերկրորդ նուագի). Արծր. ՟Գ. 3: ՆԱՒԱԿԱՏԻՔ. որպէս Շաբաթ օրն շաբաթապահոց՝ կանխեալ քան զտօն վարդավառի, վերափոխման, եւ խաչի. *Շաբաթ տօն է նաւակատեաց սուրբ խաչին. Տօնակ.: Իսկ յասելն Տօնակ. *Երեք նաւակատիքս առանց մսակերութեանʼʼ. ակնարկէ ʼի ճրագալոյցս, եւ ʼի խաչ, եւ ʼի վարդավառ, քան զորս դնէ կանխել մի մի յիսնեակ պահս:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Смотреть что такое "ՆԱՒԱԿԱՏԻՔ" в других словарях:

  • ԲԵՐԿՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 485 Chronological Sequence: 6c, 10c, 12c գ. χαρά, εὑφροσύνη gaudium, laetitia Բերկրանք, բերկրումն. բարկրութիւն, այսինքն ցնծութիւն, ուրախութիւն. խնդութիւն. խնտում, ցնծում. ... *Ուրախանայի յանտրտում բերկրութեան վայելիւք: Զուրախութեանցն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴՌՆԲԱՑ — (ի.) NBH 1 0641 Chronological Sequence: Unknown date, 13c ԴՌՆԲԱՑ ԴՌՆԲԱՑԷՔ. Արարողութիւն բանալոյ հանդիսիւ զդուռն եկեղեցւոյ. որպէս յերեկոյի ծաղկազարդին. *Խրատք վասն դռնբացի: Դռնբացէք առնել. Տօնաց.: Ճշ.: Իսկ Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Բ. եւ Հ. կիլիկ. *Յայսմ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴՌՆԲԱՑԷՔ — ( ) NBH 1 0641 Chronological Sequence: Unknown date, 13c ԴՌՆԲԱՑ ԴՌՆԲԱՑԷՔ. Արարողութիւն բանալոյ հանդիսիւ զդուռն եկեղեցւոյ. որպէս յերեկոյի ծաղկազարդին. *Խրատք վասն դռնբացի: Դռնբացէք առնել. Տօնաց.: Ճշ.: Իսկ Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Բ. եւ Հ. կիլիկ. *Յայսմ աւուր …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽԹՈՒՄՆ — (խթման.) NBH 1 0943 Chronological Sequence: Early classical, 15c գ. ռմկ. խթում. Նաւակատիք, յորում լինի խթիլ ʼի կթեղէն կերեկուրս ընդ երեկս: Տօմար.: *Առնելով նոցա խթմանցն լուծմունս: Կանոն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔՍԱՆԱՄԵԱԿ — (եկի.) NBH 2 1013 Chronological Sequence: Early classical, 8c, 11c գ. ՔՍԱՆԱՄԵԱԿ կամ ՔՍԱՆԵՄԵԱԿ. εἱκοσαετία vicennalis, tempus viginti annorum . Քսաներորդ ամ իշխանութեան կայսեր, թագաւորի եւայլն. յորում լինէր նաւակատիք ուրախութեան, որպէս եւ ʼի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»