ՆՆՋԵՄ

ՆՆՋԵՄ
(եցի.) NBH 2-0433 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c ն. κοιμάομαι (լծ. քնիլ, քունել), κοιτάζομαι (լծ. խշտիք). cubo καθεύδω, ὐπνόω, νυστάζω dormio, dormito. Նինջ առնուլ. ʼի քուն լինել կամ մտանել. քունել. պառկիլ, քուն ըլլալ, քնանալ. ... *Ննջեաց անդ. քանզի արեւն ʼի մուտս էր: Զերկիրք՝ յորում դուդ ննջեցեր, քեզ տաց զդա: Եւ եթէ ննջիցես, քաղցր ʼի քուն լիցիս: Ննջէր, եւ խորդայր, եւ այլն: ՆՆՋԵԼ. ἑγκείμαι եւն. Քունել ընդ կնոջ. մատնել առ ամուսինն, կամ առ օտար կին. *Ննջեսցէ ընդ քեզ զայս գիշեր: Ննջեաց ընդ նմա զայն գիշեր, եւ յղացաւ: Ննջեաց ընդ նմա, եւ տառապեցոյց զնա. եւ այլն: ՆՆՋԵԼ. Հանդարտել. դադարել. *Զի մի՛ ննջեսցեն նոքա յայսմ վրիժու խնդրելոյ եւ ʼի քինութենէ. Եփր. օրին.: ՆՆՋԵԼ. κοιμάομαι obdormio, defungor, obeo, morior. Վախճանիլ. մեռանիլ յուսով յարութեան. փոխիլ յաստեացս. *Ննջեցից ընդ հարս իմ, եւ թաղեսցեն զիս ʼի գերեզմանի նոցա: Որպէս զվիրաւորս, որ ննջեն ʼի գերեզմանի: Ղազարոս բարեկամ մեր ննջեաց. եւ այլն: *Յայտ առնէ՝ եթէ քուն է մահ. քանզի ննջեցին ասէ. Ոսկ. մ. ՟Գ. 25: ա. ՆՆՋԵՑԵԱԼ ելոյ, ոց. ա. κεκοιμημένος, κοιμηθεῖς defunctus. Վախճանեալն. մեռեալն յուսով յարութեան. վախճանած. ողորմած հոգին. ... *Բազում մարմինք ննջեցելոց սրբոց յարեան: Զննջեցեալսն ʼի ձեռն Յիսուսի ածցէ ընդ նմա: Ոչ ժամանեմք ննջեցելոցն, եւ այլն: *Յաղագս ʼի վերայ ննջեցելոց կատարմանց: Խորհուրդ ʼի վերայ սրբազանաբար ննջեցելոցն: Աղօթս սրբազանս առնէ ʼի վերայ ննջեցելոյն: Անսրբազանիցն ննջեցելոց ոչ առնէ զայս աղօթս. Դիոն. եկեղ.: *Որ զննջեցեալսն մեր վերստին նորոգէ: Այսօր հանգո՛ եւ զմեր զննջեցեալսն ընդ սուրբս քո: Թո՛ղ զմեղս մեր ննջեցելոց: Ողորմեա՛ քո ստեղծուածոյս՝ յուսով ʼի քեզ ննջեցելոյս. Շար. ստէպ: ՆՆՋԵՑԵԱԼ. Ննջեալն, որ ʼի քուն լինի. *Մարդ՝ որ ʼի քուն լինի. եւ որ հարցանէ ոք ընդ ննջեցեալն, եւ այլն. Նար. երգ.: *Սատակեաց զբանակս ննջեցելոցն (ասորեստանեայց). Ճ. ՟Գ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Смотреть что такое "ՆՆՋԵՄ" в других словарях:

  • ԽՈՐ — I. (ոյ, ոց.) NBH 1 0971 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. βαθύς profundus, altior κοῖλος concavus. որ եւ ԽՈՐԻՆ. Զնստագոյն. խոնարհագոյն. ցածագոյն. քան զհարթութիւն երեսաց երկրի. գոգեալ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆՆՋԵԱՄ — ( ) NBH 2 0433 Chronological Sequence: Early classical Տ. ՆՆՋԵՄ. *Ամենեքեան՝ որ ննջեան ʼի հող. Եփր. աւետար …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»