ՆՈՒԻՐԱԿ

ՆՈՒԻՐԱԿ
(ի, աց.) NBH 2-0451 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 13c գ. ար. եւ պ. նէֆեր. յոք. նէֆէրաթ. ῤαβδοῦχος miles gregarius, vel virgas gerens; lictor, satelles. Զինուոր սոսկական՝ հրամանակատար. սպասաւոր ատենի. արբանեակ, պաշտօնեայ. ըստ. յն. գաւազանակիր. ... *Առաքեցին զօրագլուխքն նուիրակսն, եւ ասեն, արձակեա՛ զարսդ զայդոսիկ: Պատմեցին զօրագլխացն նուիրակքն զբանսն. Գծ. ՟Ժ՟Զ. 35. 38: *Հրաման առեա նուիրակացն՝ եւ ոչ ʼի դուրսն մօտել տային (զուրացեալսն): Որ ոք ասէր ցնուիրակսն, թէ յապստամբացն գնդէն եմ, եւ վաղվաղակի թողուին ʼի ներքս. Փարպ.: *Չեկաց ուրուք նուիրակ առ դուրս, եւ ոչ կոչեցան պատուականք յարանց ʼի տաճարս նոցա. Եղիշ. ՟Ը: *Որպէս առաջի իշխանաց նուիրակք եւ կառապետք, եւ քարոզք. Ոսկ. ես.: *Իսկ վահան կոչեաց զնուիրակն, եւ ասէ, երթ կոչեա՛ զայս անուն իշխան: Զնուիրակն եւ զդպիրն արկանել ետ ʼի բանտ. Մամիկ.: *Գրիգոր՝ որ վասն առաւելութեան, եւ վասն առոյգ եւ ուժեղ հասակի՝ քաջաց նուիրակ կոչեցաւ. Ուռպ.: ՆՈՒԻՐԱԿ ասացաւ ʼի յետին դարս Պաշտօնեայն եկեղեցական, դեսպան հոգեւոր. ըստ իմիք որպէս լտ. նու՛նցիուս. ʼի դէպ գայ այսմ ասելն Թէոփիլ. ՟խ. մկ. *Բողոք հարկանէ ʼի ձեռն նուիրակաց իւրոց աւետարանացʼʼ: *Ի գալ նուիրակի կաթուղիկոսին՝ կոստանդեայ եպիսկոպոսի. Ուռպ.: ՆՈՒԻՐԱԿ. որպէս Նուիրանոց, կամ նուագ ոսկի եւ արծաթի. *Սկաւառակք եւ բուրվառք եւ նուիրակք եւ ճաշակք: Բուրուառքն՝ խնկոցն ամանք, եւ նուիրակքն՝ գինւոյն, որ նուիրի. Փիլ. ել. ՟Բ. 71:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Смотреть что такое "ՆՈՒԻՐԱԿ" в других словарях:

  • ԽՆԴՐԱԿ — (ի, աց.) NBH 1 0953 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c գ. καταδίωκων, ὐπασπιστής insequutor, satelles. որոնիչ. հետամուտ. պաշտոնեայ ելեալ ʼի խնդիր գտանելոյ զոք. եւ Պատուիրակ. նուիրակ. ... *Ելին խնդրակքն զհետ նոցա:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀՐՈՍԱՆՈՒԷՐ — ( ) NBH 2 0143 Chronological Sequence: 10c ա. Իբր ʼի հրոսակութիւն նուիրեալ. կամ հրոսական նուիրակ. թ. նէֆէր. արբանեակ զինուորութեան. *Գունդ կազմեալ իբր հրոսանուէր իմն դղրդմամբ մարդ ընդ միմեանս հարկանէին. Յհ. կթ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆՈՒԻՐԱՆՈՑ — (ի, աց.) NBH 2 0451 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c ն. σπονδεῖον vas ad libandum, libatorium; poculum, quo vinum libant in sacrificcis et conviviis. Անօթ մատուցանելոյ զնուէրս հեղման, զոր օրինակ զգինի, զիւղ, զկաթն,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՏՈՒԻՐԱԿ — (ի, աց.) NBH 2 0620 Chronological Sequence: Early classical գ. Պատգամւոր՝ հրատարակօղ զպատուէր. նուիրակ. խնդրակ. ըստ յն. նաեւ դէտ. κατάσκοπος explorator. *Առաքեաց աբեսաղում պատուիրակս յամենայն ցեղս իսրաէլի. ՟Բ. Թագ. ՟Ծ՟Է. 10: *դեսպանս արձակեալ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»