- ՇԱՂԱՇԱՐ
- (ի, աց կամ ից.) NBH 2-0460 Chronological Sequence: Unknown date, 6c, 13c, 17c ա. Շարակից. յարակից. զօդեալ. միացեալ. *Պետրոս շաղաշար ընդ խաչափայտիդʼʼ. այսինքն խաչակից տեառնդ. Ճ. ՟Ա.: *Այլ ես ածից ըզքեզ առ հայր, եւ զնիւթականըդ շաղաշարʼʼ. այսինքն զմարմինդ զոյգ ընդ հոգւոյդ վերափոխելով. Ներս. մոկ. ի փոխումն կուսի.: գ. ՇԱՂԱՇԱՐ. գ. Նիւթական թարգմանութիւն յն. ձայնիս συλλαβή syllaba. որ է Փաղառութիւն. վանկ. սիղղոբայ. (օրինակքն իսկ առաւել ʼի դէպ գան յունին, քան հայումս). *Առաջադիր ձայնաւորք նախադասելով զինիւըն եւ զհիւնիւըն շաղաշար կատարեն. որպէս, ա՛ւ, աի՛: Յաղագս հասարակաց շաղաշարաց. հասարակ վանգ լինի ըստ յեղանակս երիս. Թր. քեր.: Ուր մեկնիչք մեր յայլեւայլ միտս բերին. որպէս յասելն, *Յետ ուսուցանելոյ զվանգ եւ զփաղառութիւն՝ ցուցանէ եւ յաղագս հասարակ շաղաշարաց, որ ասի զուգաշարաց, այսինքն ʼի շարեցելոցն ʼի հասարակաց խօսս զրուցատրութեան եւ բանից պատմութեան. եւ այլն. Երզն. քեր.: Այլ սակայն բան թրակացւոյն ʼի յոյնն՝ հայի ʼի վանկս կազմեալս ʼի ձայնաւորաց ʼի եւ բաղաձայնից այլեւայլ առոգանութեամբք:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.