- ՇԱՉՈՒՄՆ
- (չման.) NBH 2-0465 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c գ. ՇԱՉԻՒՆ ՇԱՉՈՒՄՆ. ψόφος sonitus, strepitus συρισμός sibilus, susurro συγκρουσμός collisio βρόμος, πάταγος fremitus, fragor, crepitus ἁνάβρασις aestuatio, ebullio եւ այլն. Շաչ. շաչելն. շառաչիւն. շչիւն. շշնջիւն. շռնչիւն. հնչիւն. եռանդն. եռալն զեռալն. բզզումն. շշնկոց, խըշըլտոց, վըզլտոց. *Շաչիւն կառաց, եւ դրնդիւն երիվարաց: Ձայն շարժմանզ անուոյ, շաչիւն կառաց: Լսել զշաչիւնս տագնապողաց: Շաչիւն զինու, կամ նշանաց. Միք. ՟Ա. 13: Նաւում. ՟Գ. 2: Դտ. ՟Ե. 16: ՟Ա. Մակ. ՟Զ. 41: ՟Բ. Մակ. ՟Ե. 3: *Խորշիւն, շաչիւն, եւ թնթիւն առնելով. եւ որոտումն ասեմք այսմիկ. Արիստ. աշխ.: *Հնչմամբ նոցա եւ շաչմամբ իբրեւ ծովու ալհեկոծեցելոյ՝ ականջք լցեալ են. Բրս. արբեց.: *Ձիաստացք խոցոտեն զիաչս եւ զգլուխս. եւ է շաչիւնն՝ յօդսն գոլով ահագին, խոցոտելով զլսելիսն: Մեղուք դիմեն միանգամայն շաչմամբ: Իժն զտտունն յոյժ շաչմամբ գնդաձեւ քարշելով. Փիլ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.