ՇԱՐԱՅԱՐԵՄ

ՇԱՐԱՅԱՐԵՄ
(եցի.) NBH 2-0471 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 12c, 13c ն. συνάπτω conjungo, connecto. Յարակցել. յարել ընդ իրեարս. կցել. բարոյապէս միաւորել. *Սա բազում խօսս արար, շարայարեալ ʼի նա զգործս թագաւորացն: Սուղ ինչ շարայարեցից: Այսուհետեւ այլ թագաւորս զմերազնեայսս շարայարել ինձ պատշաճի. Յհ. կթ.: *Զանդամսն ժողովելով, զիա՛րդ եւ հնար իցէ՝ շարայարել: Ի գիւտ թղթոցն ընթացեալ կղէմ, եւ որպէս եդիտ՝ շարայարեաց: Շարայարեալ եւ հիւսեալ առ միմեանս գեղեցիկ յարմարութեամբ. Նիւս. մկ. բեթղ.: Ոսկ. հռ.: Գր. տղ.: *Անխախտելի պահեմ զշարայարեալ շինուածն: Զմեղացն շարայարեալ որմ եւ ցանկ քակեաց: Շարայարել զհիւսուածս վարուց լուսափայլ ականց խօսուն մարգարտաց: Սիովն քրիստոսի շարայարէ որպէս լարով. Պրոկղ. ի ստեփ.: Ոսկ. եփես.: Երզն. լս.: *Յարակցութեամբ եւ հաճութեամբ շարայարեալ յաստուած (ըստ նեստորի). Միք. պատր. առ գր. կթ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»