ՇԻՆԵՄ

ՇԻՆԵՄ
(եցի.) NBH 2-0478 Chronological Sequence: Unknown date, 13c ն. οἱκοδομέω, ἑποικοδομέω, κτίζω եւ այլն aedifico, fabrico, condo եւ այլն. Շէն եւ տուն՝ տաղաւար եւ բնակարան կառուցանել. հիւսնել. կերեալ՝ կազմել զո՛ր եւ է իրս. հաստել. յօրինել. յարդարել. յարմարել. շէ՛ն եւ կանգուն պահել նորոգութեամբ զիրս, կամ բարի օրինակաւ զմարդիկ. բարեկարգել. բարեզարդարել. օգտել. օգնել. շինել, ընել, շտկել. ... *Շինեաց սեղան աստուծոյ: Շինէր քաղաք: Շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ: Եթէ ոչ տէր շինէ զտուն, ʼի նանիր վաստակին շինօղք նորա: Ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ: Զգերեզմանս նոցա շինէք: Շինեաց տէր աստուած զկողն՝ զոր առ յադամայ՝ ʼի կին: Աշխարհս ողորմութեամբ շինեսցի: Շինեցից ազգէ յազգ զաթոռ քո. եւ այլն: Կամ *Գիտութիւն հպարտացուցանէ, այլ սէր շինէ: Որ խօսի ʼիլ լեզուս, զանձն իւր շինէ. եւ որ մարգարէանայ, զեկեղեցիլ շինէ: Խիղճ մտաց նորա անդրէն շինիցի ուտել զզոհեալն. եւ այլն: *Շինօղ էիցըս համայնից՝ արարածոց ʼի յանգոյից. Ժմ.: *Բարիոք շինէ ʼի վերայ զասացեալս՝ որ ʼի կարգիս կայ. Վանակ. յոբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Смотреть что такое "ՇԻՆԵՄ" в других словарях:

  • ԱՐՔԷՆ — ( ) NBH 1 0385 Chronological Sequence: 6c, 13c Բառ անսովոր, որպէս թէ Յարգէն. ʼի պատիւ երեսաց. ʼի շնորհս քո. ʼի սէր քո: Որպէս միջարկութիւն յարմարեալ իբրու մակբայ յն. χάριν gratia, caussa, ergo: *Արքէնն՝ ʼի քէր (թուի որպէս յն. խա՛րին) քո. որպէս թէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՓԱՌԱՒՈՐ — (ի, աց.) NBH 2 0934 Chronological Sequence: Early classical, 10c ա. ἕνδοξος gloriosus, honoratus, inclytus, nobilis. Ունօղ զփառս՝ զներքին կամ զարտաքին. փառացի. պանծալի. մեծանուն. հռչակաւոր. ճոխ. պատուական. ազնուական. իշխանաւոր. յարգելի. գովելի,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»