- ՇՐՋԱԳԱՅ
- (ի, ից. կամ այց.) NBH 2-0495 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 11c, 12c, 13c, 14c ա. περιΐων, περιοδικός errans, ambulans, certo orbe recurrens, periodicus. Որ շրջագայի. շրջօղ. շրջաբերական. շրջանաւոր. թափառական. ժուռ՝ ման եկօղ .... *Ոչ եթէ շրջագայք ոմանք էին, այլ նստէին առ դուրս տաճարին. Ոսկ. յհ. ՟Բ. 11: *Առ ճշմարիտ հանդարտեալսն առաքէին (դեւք) զշրջագայ եւ զծոյլ կրօնաւորսն. Կլիմաք.: *Գողք ակնածելով դիտեն զշրջագայս (կամ զշրջակայս). Կանոն.: *Ոչ ʼի հրապարակս ընթացաւ, կամ շրջագայլ գոլով տեղեաց ʼի տեղիս գնաց. Ոսկ. յհ. ՟Ա. 30: *Էր շրջագայ (կամ շրջակայ՝) տեղւոջէ ʼի տեղի շրջելով. Կիր. պտմ.: *լուսաւորքդ՝ շրջագայք, միջնորդք եւ պահպանորդք ʼի մէջ հաստատնոցն երկուց (երկրի, եւ վերին երկնի). Ոսկիփոր.: *Զշրջագայս զայս (ընթացս կենացս). Նիւս. կազմ.: *Ի պարս շրջագայ անդադար պաշտամանն. Եղիշ. միանձն.: *Վերաբերի բնութիւն շրջագայ՝ կազմութիւն բոլորակ գնդաձեւ տեսակ: Առ ʼի յոյժ բախման շրջագայ պարունակացդ. Շիր.: *Բազում ամաց շրջագայս խաղաղականաց (ժամանակօք) պահեսցէ ամենայն տամբ ողջ զքեզ. Կիւրղ. եէմի առ կոստանդ.: գ. ՇՐՋԱԳԱՅ. գ. κύκλος circulus. Շրջանակ. շրջաբերութիւն. դարձուած. բոլորըումն. ... *Որպէս զշրջագայ ինչ մշտնջենաւոր՝ վասն բարւոյ, ʼի բարւոյ, եւ ʼի բարւոջ, եւ ʼի բարին՝ անմոլար ընթացիւք շուրջ ընթացեալ. Դիոն. ածայ.: *Շուրջ պատելն՝ որպէս շրջագայի զնշանաւն (կենդրոնիւ). Մաքս. ի դիոն.: *Կերակրոցն որպէս շրջագայիւ բաշխեցելոց՝ մնասցէ բնութիւն: Եւ ո՛չ յաղագս ʼի հարկէ եղելոցն. ո՛րգոն, շրջագայի տարւոյն. Նիւս. բն.: *Ի չորեքտասաներորդ աւուր լրման երեւի շրջագային լուսնի: Վասն որոյ ասացի՝ իննեւտասներեկին շրջագայի բոլոր երեւիլ ʼի կանոնի. Պրպմ. ՟Ի՟Թ: *Ի գարնանային հասարակօրութենէ զշրջագայս ամսոցն կարծէ պարտ թուել. Փիլ. ել. ՟Ա. 1: *Հազար շրջագայս ամաց անցոյց զինքեամբ. Սարգ. ՟ա. պ. ՟Թ: *Եօթն պարունակք ասեն հարկաւոր շրջագայս ընդ հրային կամարաւն երկնի. Շիր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.