ՈՀ

ՈՀ
(-) NBH 2-0505 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c մջ. Ո՜Հ. Ὧ, ὧ! o! Աւա՛ղ. եղո՛ւկ. վա՛յ. վա՛հ. ո՛վ. ո՛. բաբէ. ա՛հ, ա՛խ, վա՛խ, վա՛հ, ո՛ւֆ, վա՛յ. *Մակբայ՝ աւաղականն. ա՛խ, ո՛ւխ, ո՛հ. Թր. քեր.: *Ո՜հ, պաշարեաց տէր զերիս թագաւորս: Վայեաց, եւ ասէ, ո՛հ տէր: Աղաղակեաց եղիա, եւ ասէ, ո՛հ ինձ տէր. ՟Դ. Թագ. ՟Գ. 10: ՟Զ. 5: ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 20: *Ո՜հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնալ ի ճանապարհս խաւարինս. Առակ. ՟Բ. 13. ուր ասէ Լմբ. *Զո՛հ բառս ի վերայ այնպիսի իրացն առնումք, յոր ձկտիմք, եւ նա զերծանի ի մէնջ. եւ յոչ հասանելն՝ ո՛հ ասեմք ընդ տոյժն»: *Ո՜հ, ո՛րչափ ի բարեաց զրկեցայ. ո՛հ, ո՛րչափ չարեօք զիս կապեցի. Ոսկ. ղկ.: *Ո՜հ, քանի՞ դառն է պատմութիւնս. Լաստ. ՟Ժ՟Է: *Ո՛հ, զի՞նչ արասցուք յորժամ ազդէ բարբառն ի մէջ գիշերին ահեղ. Տաղ.: *Ո՛հ, չարաչար մանեցեր, եւ աւերեցեր: Ո՛հ, քանի՞ պակասութիւն է մեզ եւ երկրի՝ մեկնիլն ի մէնջ սրբոյն մեծին անտոնի: Զկնի խոզիցն ընթացաք. ո՛հ, եւ զխոզս արածեցաք. Վրք. հց. ՟Ի՟Զ: Ո՛Հ. Ստէպ սեռական խնդրով ըստ յն. որ կարծի ի հյ. նաեւ տրական. *Ո՛հ անագորոյն մտացն: Ո՜հ թշնամանացս: Ո՜հ ամբարտաւանութեանս: Ո՜հ կուրութեանն: Ո՛հ անտեղոյս եւ ահագին յիմարութեանս: Ո՜Հ ապախտաւորութեանն: Ո՜հ անմտութեանն. Ոսկ. մտթ.: Սեբեր. եւ այլն: *Ո՛հ գործոյն, եւ ողբո՛ւմն գործելեացն. Խոսր.: *Ո՛հ եւ աւաղ աւուրն այնորիկ լուսանալոյ. Լաստ. ՟Ժ՟Ա: Դուն ուրեք ընդ ուղղականի. (որ ի յն. սեռական.) *Ո՛հ մոլորութիւն, ո՛հ յիմարութիւն. Ոսկ. մ. ՟Գ. 4: *Ո՛հ անպիտան եւ ցուրտ մխիթարութիւն. Ճ. ՟Ե.: *Ո՛հ ամօթոյ արժանի ստութիւնդ, եւ առասպելագոյն քան զամենայն ստութիւն. Ղեւոնդ.: մջ. աւաղական. Ո՛Հ ԹԷ. մջ. աւաղական. Ո՛հ. ա՛խ. հա՛յ վա՛խ. *Ո՛հ թէ՝ ո՞ւր իցէ նա, որ զայնպիսի մեծութիւնն իւր եւ թող աւերեալ. Վրք. հց. ՟Ժ՟Դ: Կամ ըղձական. Օ՜շ թէ. երանի թէ. իցէ թէ՝. ա՛խ թէ. *Ոհ թէ՝ կարօղ լինէի խլել զփուշս իմ. Վրք. հց. ՟Ժ՟Զ: *Ո՛հ թէ մեք այսպիսի բաժանմամբ բաժանեալ լինէաք. Ոսկ. գծ.: *Ո՛հ թէ. ո՛հն՝ փափաքանաց, որում ոչ հասանեմք, է տարացոյց. Լմբ. սղ.: *Ո՛հ թէ թողոյր ոք զիս մերձ խաչիդ: Ո՛հ, թէ առնես ինձ այցելութիւն. Գանձ.: մջ. աւաղական. Ո՛Հ Ո՛Հ. մջ. աւաղական. ὥ ὥ! o o! Ո՛հ, վա՛յ վա՛յ. *Ո՛հ ո՛հ օր, զի մերձ է օր տեառն, զի հասեալ է վախճան ազգաց. Եզեկ. ՟Լ. 2: Եւ հեգնական. Վա՛հ. վա՛շ վա՛շ. *Ո՛հ ո՛հ, արդարն մոլորեցաւ. Եւս. պտմ. ՟Բ. 23: յորմէ եւ Սարգ. եւ այլք: *Ծափէին, եւ երգելով ասէին, ո՛հ ո՛հ, պամբոյ ժպտեցաւ. Վրք. հց. ՟Ժ՟Ա:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»