- ՈՐՄԱՓՈՐ
- (ի, աց.) NBH 2-0532 Chronological Sequence: Early classical, 12c, 14c ա. Փորօղ որմոյ. որպէս մուկն, գողն, ականահատն. պատ փորօղ՝ ծակօղ. *Յորմափոր կենդանւոյն. որ նա ինքն է մուկն: Զորմափոր կողոպտողացն, որ զնմանութիւն մկան եւ խլրդան բերեն յինքեանս: Կցորդ է ամենայն աւազակաց, եւ որմափոր գողոց. Կանոն.: *Ագահն զարհուրի յորմափորացն դաւաճանութենէ, ի գողոցն նենգութենէ. Մաշկ.: ՈՐՄԱՓՈՐ ԼԻՆԵԼ. Փորել զորմն. ական հատա՛նել. *Գողք մկնապէս որմափոր լինին: Է՛ որ որմափոր լինին տանց, եւ կողոպտեն որ ինչ ի տանն իցէ. Երզն. մտթ.: Կանոն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.