ՈՐՈԳԱՅԹԵՄ

ՈՐՈԳԱՅԹԵՄ
(եցի.) NBH 2-0533 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c, 13c ն. Յորոգայթ արկանել. թակարդել. ընկենուլ. որսալ. ըմբռնել. դաւել. խաբել. *Որսորդք են դեւք, որք զանձինս (զհոգիս) որոգայթեն. Եփր. աւետար.: *Հեշտացողութիւն ... պատանեակ թեւաւոր ... կամաւ իսկ որոգայթել զախմարսն անգիտութեան օրինին. Անյաղթ հց. իմ.: *Որոգայթեաց օձն զեւայ: Սովոր է որոգայթող թշնամին հպարտութեամբ գայթագղեցուցանել զմեզ: Իրաւունքն ոչ որոգայթէ զնա վասն հեշտախտութեանն: Այս որոգայթէ զնա ի պատուհաս քաղաքական օրինացն: Արդարն յորոգայթելն (այս ինքն որոգայթիլն) ի նոյնն՝ անբերելի բոցով տոչորի. Լմբ. առակ.: *Թշնամին պատերազմէր որոգայթել զնոյնն ի բնականսն աւելորդօքն. Լմբ. յանառակն: *Կամ ի ձորս որոգայթէ, կամ գետընկէց առնէ. Եփր. քրզ.: *Պահեա՛ ի դարանակալ թշնամւոյն, որ հնարի որոգայթել զկոյսս. Մաշտ.: *Երկոքին սոքա ի յորսի որոգայթեցան. Վրդն. պտմ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»