- ՈՐՈՏԸՆԴՈՍՏ
- (-) NBH 2-0535 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c ա.մ. Որոտմամբ կամ իբր որոտմամբ ընդոստուցիչ. եւ ընդոստուցեալ իբրեւ ի ձայն որոտման. *Զարթո՛ որոտընդոստ փայլատակմամբ քո զսառնացեալ եւ զցամաքեալ միտս իմ. Եփր. աղ.: *Ամպք՝ փայլակնացայտ, որոտընդոստ, ցօղաբուղխ առատութեամբ զտիեզերս արբուցանեն. Խոր. վրդվռ.: *Որոտընդոստ ահագնագոչ շիփորայիւք: Յորոտընդոստ յարութեանն: (Բոյսք) որոտընդոստք՝ անձրեւաբախք՝ ցօղահարք. Ագաթ.: *Զի անպատկառ լիցի ի մեծի աւուրն որոտընդոստ. Մաշտ.: *Որոտընդոստ վերաբերիք, յանկարծակի վերերեւիք. Շ. եդես.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.