- ՈՒԼՆ 2
- (լունք.) NBH 2-0541 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 8c, 10c, 12c գ. μαργαρίτης, ὀρμίσκος unio, bacca. Հատ հարազատ մարգարտոյ, կամ ապակւոյ, որպէս օղ փոքրիկ՝ ընդ իրեարս յեռեալ ի պէտս զարդու պարանոցի, բազկաց, եւ ոտից, եւ այլն. հիլուն. ... *Յարմարումն բարձից (ոտից) քոց՝ նմանութիւն ուլանց յեռելոց. Երգ. ՟Ե. 1. յն. օրմի՛սգօս որ եւ մանեակ, քայռամանեակ. *Որպէս ուլն յեռեալ՝ ժողովէ յինքն զպէսպէս զանազանութիւն գեղոց մարգարտաց: Քառեակ մանեկաւ նշուլափայլ մաքուր ուլանցն յեռմամբ՝ լանջք սուրբ քո շնորհօք առլցեալ. Նար. երգ. եւ Նար. կուս.: *Ուլունք շամիրամայ ի ծով. Խոր. ՟Ա. 17: *Ուլունքն ի վերայ լանջացն (դստեր հերովդիադայ) նմանեալ լերանց ծաղկանց. Տաղ.: *Ունէր արուեստ ապակագործութեան՝ առնել ուլունս ապակեղէնս. Ագաթ.: *Ուլունս (կամ ուլս) արկանեն վասն կրից, կամ վասն այլ ինչ հմայութեանց բարբանջանաց: Ուլն ինչ արկանեն այնոցիկ՝ որոց արիւնն հատանի, եւ ասեն՝ թէ դադարեցուցանէ զարիւն. Կանոն.: *Ուլունք կամ ուզունք ապակեայք. Արիստակ. գրչ.: ՈՒԼՆ, կամ ՈՒԼ. Ոսկր խաղալիկ տղայոց. վէգ. ὁστέον os, ossa. (իսկ σφόνδυλος verticillus, է լիսեռն իլկոյ). ... *Թէ ինչ մանկական գործոց ուլովք չափ իբրեւ զմարդ, զորս ոչ յիշել ասես այժմ ի քրիստոսէ զանգիտութեանն. Արշ.: *Դեւ բնակաւոր կայ յայնոսիկ, որ ի ներկածոյ եւ ի տարագիր ուլունսն հարեալ իցեն. Վեցօր. ՟Ը. յն. ոսկր: Իսկ Փարպ. *Կրակ ի բազում նիւթոց լինի. այլ է եւ ուլն սպիտակ, որ ի նմանէ լինի հուր. լինի ի կաւարծաթոյ հուր, յորժամ ընդդէմ արեգական ոք շողացուցեալ դիցէ». կա՛մ է հանք ինչ, եւ կամ ուլ սպիտակ շփեալ որպէս կատու:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.