- ՈՒՂՂՈՐԴ
- (ի, աց.) NBH 2-0548 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 8c, 10c, 12c ա. ὁρθός, ὅρθιος, εὑθύς recte, recto corpore, eretus, directus. (գրի եւ ՈՒՂՈՐԴ, կամ որպէս ռմկ. ԸՂՈՐԴ.) Ուղիղ, եւ ուղղաբերձ, կանգո՛ւն. շիտակ, շիբ շիտակ, տնկած, կանկնած. ... *Թիւրէք զամենայն ուղղորդս: Ուղղորդ ճանապարհ: Երթալ՝ գնալ զուղղորդն, կամ ընդ ուղղորդն: Բարձք նոցա բարձք ուղղորդք. եւ այլն: *Ուղղորդ է մարդոյն ձեւ, եւ առ ի երկին ի վեր կոյս ձկտի, եւ ի վեր հայի. Նիւս. կազմ.: *Ուղղորդ զքեզ միայն ստեղծ ի կենդանեացն, որպէս զի եւ նովիմբ իսկ ձեւովդ գիտասցես, եթէ վերնագունիցն ազգակից են կեանքդ քո. Բրս. հայեաց.: *Ոմանք սողունք (ի կենդանեաց), եւ այլք ուղղորդք: Որոշումն պատշաճեալ ուղղորդացն անկեանց. Առ որս. ՟Է: *Կօշիկս երկաթիս, որ ունէր բեւեռս սուրս ուղղորդս. Ճ. ՟Ա.: *Ընդ ուղղորդ տեղիս ճանապարհացն: Մոլորի յուղղորդ ճանապարհէն: Ճանապարհորդին ուղղորդ գնացքն: Կառավարեա՛ զկամս հայցմանց նոցա եւ զմերս ընդ ուղղորդն. Փարպ.: Խոսր.: Պտրգ.: *Կամակորել կամին զուղղորդ բարբառ աստուածեղէն գրոց. Վեցօր. ՟Զ: *Ոչինչ ուղղորդ պատասխանի առնէ, այլ անդէն ընդդէմ հարցանէ. Ոսկ. մտթ.: *Ախմարքն ի գիրս՝ ուղիղ գիտողացն տացեն գրել, զի ուղղորդ լինիցի. Շ. նխ. հւտ. խոստ.: մ. ՈՒՂՂՈՐԴ. մ. ὁρθῶς, ὁρθά recte. Ուղի՛ղ. ուղղապէս. ուղղորդաբար. ուղղութեամբ. *Կանգնեցաւ որայն իմ, եկաց ուղղորդ. Ծն. ՟Լ՟Ը. 7: *Ուղղորդ ընդ նոյն ելցէ. Եզեկ. ՟Խ՟Զ. 9: *Այր իմաստուն ուղղո՛րդ (յն. ուղղեալ) գնայ. Առակ. ՟Ժ՟Ե. 21: *Ուղղորդ ի ներքուստ ի վեր բերեալ լինի: Լեառն՝ ուղղո՛րդ ի յերկրէ բուսեալ: Որք ուղղորդ ընդ արեւելս հայիցին: Ստուերն ուղղո՛րդ յարեւելս անկանի: Ոչ կարէին զնա ուղղո՛րդ տանել՝ վասն ի քարշ անկանելոյն. Նիւս. կուս.: Խոր. ՟Ա. 11: Շիր.: Ճ. ՟Գ.: *Ոչ չարաչար ծանեար, այլ ուղղորդ փառաւորեցեր: Յարաժամ տեսանել զտէր, եւ ուղղո՛րդ հայել, եւ ոչ իւիք աղտեղեօք տեսութեանցն գարշանալ. Անթիպատր.: Նիւս. երգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.