ԿԱՆԳՈՒՆ

ԿԱՆԳՈՒՆ
I. (գնոյ, ոց կամ գնի, նաւ.) NBH 1-1048 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c գ. πῆχυς եւս եւ κύβιτον cubitus, -um . Անուն չափոյ, եւ ձող չափողական, ըստ հասարակ առման՝ Չափ միջոցի յարմկանէ ցծայր միջամատին, որչափ է եւ յուսոց ցարմուկն. այսինքն երկու թզաչափ. բայց սրբազան կանգունն էր կրկինն հասարակ կանգնոյ, այսինքն որչափ է ամբողջ բազուկն. ա՛յլ է եւ հսկայից կանգունն, եւ արքունին, եւ երկրաչափականն, եւ ազգայինն, եւ գաւառականն. զոր օրինակ ՟Գ. Թագ. ՟Է. 15. բարձրութիւն պղնձի սեան ասի լինել ՟Ժ՟Ը. կանգուն. որ ՟Լ՟Ե դնի ʼի ՟Բ. Մնաց. ՟Գ. 15. եւ Երեմ. ՟Ծ՟Բ. 21. իսկ Փիլ. ել. ՟Բ. 1. վեց թզաչափ դնէ զկանգունն, որպէս եւ զթիզն քիլ կոչէ. կանկուն .... եբր. ամմա. *Յերեքհարիւր կանգնոյ զերկայնութիւն տապանին ... ʼի մի կանգուն կատարեսցես զնա ʼի վերուստ: Արասցես տապանակ, յերկուց կանգնոյ եւ ʼի կիսոյ զերկայնութիւն նորա, եւ ʼի կանգնոյ եւ ʼի կիսոյ զլայնութիւն նորա: Կանգնաւ յայսմ կողմանէ, եւ կանգնաւ յայնմ կողմանէ: Գոգեալք երեսուն եւ երիւք կանգնովք. եւայլն: *Կանգնաւ չափեալն եւ չափողն՝ կանգուն կոչին. Մաքս. ի դիոն.: II. ԿԱՆԳՈՒՆ 2 (-) NBH 1-1048 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 12c ա.մ. ὁρθός, ἑγερθείς rectus, erectus ἐστός, ἐστικός, ἁναστάς stans, surgens. եւ ընդ բայի. արմատ Կանգնելոյ. կայուն. որ կայյոտին. ուղղորդ. ուղիղ. ուղղաբերձ. հաստատուն. եւ Անթերի. կանկնած, կանկ առած, եւ կայնած, շիտակ, հաստատ. ... *Որպէս ոք զի ժողովէ որայ կանգուն ʼի գիրկս իւր. Ես. ՟Ժ՟Է. 5: *Ոչ գնայցէք կանգուն: Նստաւ կանգուն: Կանգուն կացցէ կամ եղիցի առաջի իմ աթոռ նորա կամ տուն կամ վկայութիւն. ՟Բ. Թագ. ՟Է. 16. 26: Երեմ. լ. 20: *Յայնժամ կանգուն կացեալ մեծին սահակայ: Կանգուն կալով երկիրպագին հարեւանցի. Խոր. ՟Գ. 65: Շ. բարձր.: *Կամ կործանեալս կանգուն: Ի նոյն ինքն յեցեալ՝ կայ կանգուն. Նար. ՟Ժ՟Ա. եւ Նար. մծբ.: *Զի թէ կանգուն է, տեառն իւրում կանգուն է. Մծբ. ՟Ժ՟Թ: *Որ կարծէ զինքն կանգուն, զգո՛յշ լիցի՝ գուցէ անկանիցի. Լմբ. սղ.: *Որքան կանգուն է տաճարն ʼի միջի իւրում, չար ʼի վերայ մեր ոչ գայցէ. Մխ. երեմ.: *Մարդոյս կազմութիւն կանգուն գոլով՝ ʼի վեր միշտ զհայելն գուշակէ առ աստուած: Ծառայն փութայ զամենայն աւուր ծառայութիւն ʼի կանգուն ունելʼʼ. այսինքն ուղիղ եւ անպակաս վճարել. Խոսր.: *Երկիր ʼի շինութեան լինելով եւ ʼի խաղաղութեան՝ հարկք արքունի կանգուն երթիցենʼʼ. այսինքն ուղղորդ եւ անթերի լինին. Արծր. ՟Բ. 6: Իսկ, Տօնակ. * Զտեղի առ յիսուս, այսինքն արգել զգնացսն, եւ եկաց կանգունʼʼ. իմա՛ որպէս ռմկ. կանկ առաւ, կայնեցաւ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Полезное


Смотреть что такое "ԿԱՆԳՈՒՆ" в других словарях:

  • ԿԱՆԳՆԱՒՈՐ — (ի, աց.) NBH 1 1048 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 13c ա. ὁρθός rectus, erectus. Կանգնական, կանգուն. ուղղաբերձ. ուղղորդ. կանգնեալ. կայուն. ... *Զյառաջագոյն հնձեալսն ʼի բարդից մինչեւ ցկանգնաւորն. Դատ. ՟Ժ՟Ե. 5: *Իբր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՍԱԿ — (ի, աց.) NBH 2 0049 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c, 15c գ. ἠλικία aetas, robor. վր. հասա՛կի Չափ հասանելոյ տիոց յայսքան ամս. չափ աճման, կամ կենաց. տիք. ժամանակ. հասակը, տարիքը, արենք. ... *Ի տղայութեան …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄՈՒՏ — (մտի կամ մտոյ. ՄՈՒՏՔ մտից, մտիւք.) NBH 2 0300 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c գ. ՄՈՒՏ ՄՈՒՏՔ. εἵσοδος ingressus, introitus. Մտանելն. մտումն. գալուստ. մխումն. որում հակադրի Ելք. ... *Խաղաղութիւն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՏՆ — (ոտին, ոտամբ, ոտք, ոտից.) NBH 2 0524 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c գ. ποῦς, πόδος pes, pedis. Խարիսխ մարմնոյ երկրակոխ. գործի քայլելոյ կենդանեաց. ստորին թաթք. յորմէ Հետք (նիշ ներբանաց… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՒՂՂԱԿԵՐՊ — ( ) NBH 2 0546 Chronological Sequence: Unknown date ա. Որոյ կերպն կամ կերպարանն է ուղղորդ, կանգուն. *(Մարդն ստեղծաւ) մարմնոյն ձեւով ուղղակերպ, եւ կանգուն հասակաւ. Տօնակ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԵՐ — ( ) NBH 2 0801 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c Արմատ բառիցս Ի Վեր, ʼի Վերոյ. ʼի Վերայ. Վերստին. (լծ. գեր. եւ պ. պէր, ֆէր, զիպէր. յն. իբէ՛ր. լտ. սու՛բէր ). ὐπέρ super. որպէս եւ իբր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴՂՈՐԴԵԼԻ — ( ) NBH 1 0133 Chronological Sequence: Unknown date, 10c ա. ԱՆԴՂՈՐԴԵԼԻ ԱՆԴՂՐԴԵԼԻ. Որ ոչ դղորդի. անդրդուելի. անսասան. անխախտելի. անշարժ. ամուր. ... *Անդղորդելի (մնասցէ) հաւատս: Անդղրդելի Սիոն. ՃՃ.: *Տանն են նշանակք վիմադրական՝ անդղրդելի: Ի նոյն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԴՂՐԴԵԼԻ — ( ) NBH 1 0133 Chronological Sequence: Unknown date, 10c ա. ԱՆԴՂՈՐԴԵԼԻ ԱՆԴՂՐԴԵԼԻ. Որ ոչ դղորդի. անդրդուելի. անսասան. անխախտելի. անշարժ. ամուր. ... *Անդղորդելի (մնասցէ) հաւատս: Անդղրդելի Սիոն. ՃՃ.: *Տանն են նշանակք վիմադրական՝ անդղրդելի: Ի նոյն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԿՈՐԾԱՆ — (ա.) NBH 1 0176 Chronological Sequence: 10c, 12c, 13c ԱՆԿՈՐԾԱՆ ԱՆԿՈՐԾԱՆԵԼԻ Որ ոչ կործանի, կամ չանկանի. անսասան. հաստատուն. վար չինկնօղ, ամուր կեցած. ... *Քաղաք անկործան: Արձան հաստատեա՛ միշտ անկործան: Կայ կանգուն՝ անկործան: Սիւն անկործանելի. Նար …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՇԵՂ — (ի, աց.) NBH 1 0214 Chronological Sequence: Unknown date, 8c ա. ἁρρεπής non vergens, constans Ոչ շեղեալ. ոչ թիւրեալ կամ միտեալ եւ խոնարհեալ ʼի կողմն ինչ. անխոտոր. անմէտ. ուղիղ. ուղղորդ. սեպացեալ. շիտակ. չիծռած. ... *Քարանձաւ կանգուն անշեղ. Խոր.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»