- ՎԵՐ
- (-) NBH 2-0801 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c - Արմատ բառիցս Ի Վեր, ʼի Վերոյ. ʼի Վերայ. Վերստին. (լծ. գեր. եւ պ. պէր, ֆէր, զիպէր. յն. իբէ՛ր. լտ. սու՛բէր ). ὐπέρ super. որպէս եւ իբր վերստին՝ անդրէն. յն. ἁν-, ἑπί- լտ. re-. *Հողմք ʼի չորից վեր ʼի յօդս ամբառնեն. Տաղ. այսինքն ʼի վեր ʼի յօդս: *Լցին զնոսա մինչեւ ʼի վերʼʼ. այսինքն ցբերանն. Յհ. ՟Բ. 7: *Ծածկեաց զստորեաւ ճանապարհն ... աստուստ զվեր (կամ՝ զ՝ի վեր) ճանապարհն զարմանային. Մեկն. ղկ.: Իսկ բարդութիւնք եւ ածանցք սորա՝ են որ հայկաբան են, եւ են որ հելլենաբան, է՛ որ պիտանի, եւ է՛ որ անպիտան: մ. Ի ՎԵՐ. մ. ἑπάνω, ἅνω, ὐπεράνω supra, super, sursum. (որպէս տրական). Դէպ ʼի վեր. ʼի բարձրն կոյս. ʼի դուրս. արտաքս. ... *Ելցէ ʼի վեր ʼի վեր, եւ դու իջցես ʼի վայր ʼի վայր: Արձակեսցէ արմատս ʼի խոնարհ, եւ պտուղս ʼի վեր: Հնգետասան կանգուն բարձրացաւ ջուրն ʼի վեր: Ի վեր հայել: Ի վեր համբառնալ: Ի վեր առնուլ զվէմն (այսինքն բառնալ): Ի վեր հանել զխորհուրդն կամ զբանն. (այսինքն յայտնել. արտաբերել ընդ բերանն. ասել). եւ այլն: *Ի վեր ելանէ յիսուս ʼի ջրոյն, եւ ընդ իւր ʼի վեր բերէ զաշխարհ. Ածաբ. Պտրգ.: *Յետ բժշկութեանն հրաման տայ՝ մի՛ ումեք ʼի վեր հանել (յն. ասել). Ոսկ. մ. ՟Բ. յ: *Պատուէր տայր, զի մի՛ ոք զխորհուրդն ʼի վեր հանցէ: *Զխորհուրդն նմա ʼի վեր հանէր. Եզնիկ.: *Քննէին զտաճարն յայտ բերել). Զենոբ.: *Ի մտի եդին խնդրել, բայց ամաչէին ʼի վեր բերել (որպէս յայտնել, եւ հարցանել). Երզն. մտթ.: *Ակն ʼի վեր տուեալ՝ ասաց արտասուօք. Հ. դեկտ. ՟Բ.: *Ձի ʼի վեր առեալ. յարձակէին. Եղիշ. ՟Զ: *Ի պատուակցութիւնն յիսուսի ʼի վեր ելանել. Սարգ. ՟ա. յհ. ՟Դ: *Եթէ դու յորսս հեծցիս յազատ ʼի վերն մասիս, զքեզ կալցին քաջք՝ տարցին յազատ ʼի վեր ʼի մասիս. Խոր. ՟Բ. 58: *Ջուր գետոյն՝ է որ ʼի վեր դարձաւ, եւ է որ ʼի վայր հոսեցաւ: Ջուրն՝ որ ոչ ըստ բնութեան ʼի կոյս դարձաւ, հեթանոսաց ʼի վեր ելանել յերկինս է. Եղիշ. յես.: *Ի վեր եւս գայցէ (տունկն յաճումն, եւ բազմանայցէ. Երզն. մտթ.: *Ո՛չ է հնար ʼի վեր կացուցանել (յարուցանել) զսպանեալն. Կանոն.: Ի ՎԵՐ. ἅνω supra, sursum. (որպէս ներգոյ՛՛). Ի վեր անդ. ʼի բարձր տեղւոջ, կամ յաշտիճանի. վերագոյն. եւ Ի վերին երեսս. արտաքուստ. ... *Որ ինչ յերկինս ʼի վեր, եւ որ ինչ յերկիր ʼի խոնարհ: Տաց նշանս յերկինս ʼի վեր. եւ այլն: *Առաւել քան զբնութիւն մարդկան ʼի վեր համարեալ էիք զնա. Եղիշ. ՟Բ: *Որ ʼի վեր՝ երեւին ինչ, եւ ʼի ներքոյ լի են ամբարշտութեան չարեօք. Յճխ. ՟Ժ՟Բ: նխ. Ի ՎԵՐ. նխ. ուղղ. խնդ. առընթեր բառիս Հիմն, որով մակաբայանայ, իբր ʼի հիմանէ, հիմնովին. ʼի հիմանց. ... ἅρδην funditus. *Մեծ ամուրդ այդ հիմն ʼի վեր տապալեցաւ: Դղրդեցաւ տաճարն, եւ հիմն ʼի վեր կործանեցաւ. Եղիշ. ՟Գ: Ճ. ՟Բ.: Սեռ. խնդ. յն. ոճով. իբր Ի վեր քան. գեր ʼի վերոյ. վերագոյն. ἁνωτέρω, -ρα altior, superior. *Ի վեր է վշտանալոյ՝ անճառ եւ անհաս բնութիւն. Պրպմ. ՟Խ՟Զ: Կամ բցռ. խնդ. նովին մտօք. *Ի ցասմանէ եւ ʼի ցանկանալոյ ʼի վեր եւ ազատ է աստուած. Եզնիկ.: Եւ որպէս՝ Հետէ. պէրի. *Զոր ʼի վաղ ժամանակաց ʼի վեր սկսաւ ապստամբեցուցանել թշնամին. Շ. ՟ա. պետ. ՟Ծ՟Ե: *Տօնք՝ զատիկն սուրբ, եւ երկրորդ զատիկն, եւ յերկրորդ զատիկէն ʼի վեր կիւրակէքն ամենայն. Կանոն.: Իսկ ԵՒ Ի ՎԵՐ. բցռ. խնդր. իբր Անդր քան. դէպ ʼի վեր. καὶ ἑπάνω, ὐπεράνω supra, amplius եւ այլն. անկից վեր. ... *Ի քսանամենից եւ ʼի վեր: Ի քսան եւ ʼի հինգ ամենից ʼի վեր: Յամենայն գօտիածուաց եւ ʼի վեր: Ի խոյակէն եւ ʼի վեր կանգնաւ: Ի միջոյն եւ ʼի վեր իբրեւ զտեսիլ փայլական: Ի բնէն եւ ʼի վեր ցեղջիւրսն կանգուն մի. եւ այլն: նխ. Ի ՎԵՐ ՔԱՆ. նխ. ὐπέρ, ὐπεράνω super, supra. եւ բայիւ ὐπερέχω emineo, superemineo եւ այլն. Ի վերոյ քան. գեր քան. առաւել վերագոյն. գերագոյն. գերազանցեալ. աւելի վեր. իւստիւն, զիատէ. *Լինել քեզ ʼի վեր քան զամենայն ազգս: Տացէ զքեզ տէր աստուած քո ʼի վեր քան զամենայն ազգս երկրի: Խաղաղութիւն աստուծոյ՝ որ ʼի վեր է քան զամենայն միտս. եւ այլն: *Եթէ էր ոք ʼի վեր քան զնա. Եզնիկ.: *Կարօղ գոլով՝ ʼի վեր քան զվիշտս (այսինքն առանց վշտաց) զտնտեսութեան աւարտել խորհուրդ: Ոչ ես գրաւեալ ընդ մասամբք ախտից ʼի վերդ քան զբան. Նար. ՟Խ՟Դ. եւ ՟Ժ՟Զ: *Որ ʼի վերդ ես քան զմիտս եւ զխորհուրդս. Շար.: մ. Ի ՎԵՐ ԵՒ Ի ԽՈՆԱՐՀ. մ. ἅνω καὶ κάτω supra et infra, frequenter, ubique, semper. Ի վեր եւ ʼի վայր, անդադար. ստէպ. ... *Ի վեր եւ ʼի խոնարհ փութային ցուցանել, թէ ոչ էր նա քրիստոսն: Ի վեր եւ ʼի խոնարհ ցուցանէր, թէ միակամ է աստուծոյ, եւ ոչ ընդդէմ նորա. Ոսկ. յհ. ՟Բ. 6. 8: *Ի վեր եւ ʼի խոնարհ զայդ ասես, եթէ ածից զթագաւորն բաբելացւոց. Ոսկ. ես.: *Հանապազ ʼի վեր ե՛ւ խոնարհ զմովսէս յիշէին. Տօնակ.: ՎԵՐ Ի ՎԱՅՐ, կամ Ի ՎԵՐ ԵՒ Ի ՎԱՅՐ. ἅνω καὶ κάτω supra et infra, sursum versum, perversum, perturbatum. Ի վեր անդ, եւ ʼի խոնարհ վայրիս, այսր անդր. խառնիխուռն. գլխի վայր. շրջամաբ կամ տապալմամբ. վերվար, վերուվար, ասդին անդին, տակնուվրայ. *Ո՛վսաննա, որ է փրկեա՛ ʼի վեր եւ ʼի վայր: Կիսագնդիցն ʼի վեր եւ ʼի վայր եղեալ. որ գեր ʼի վերոյ գլխոյն է, ʼի վեր (ասի). եւ ʼի վայր, ընդդէմն. Բրսղ. մրկ.: Փիլ. ՟ժ. բան.: *Զի թէ զվարս առաջնորդացն պարտ էաք քննել, ամենայն ինչ վեր ʼի վայր կործանէր. ոտքն ʼի վեր, եւ գլուխն ʼի վայր. Ոսկ. ՟բ. տիմ.: *Զբոլոր վեր ʼի վայր ջանայ կործանել զհաստատութիւն մարդկայինս կենաց: Ցրուեաց վեր ʼի վայր, եւ արար իբրեւ զհօտ՝ որոյ ոչ գուցէ հովիւ: Իբրեւ զծաղիկ գարնան են փառք աշխարհիս, եւ իբրեւ զանիւ որ ʼի վեր եւ ʼի վայր շրջի: Ի վեր եւ ʼի վայր զվկայութիւնս տարուբերէք (որ հայի եւ ʼի յաջորդ նշ). Պիտ.: Փարպ.: Գէ. ես.: Ոսկ. յհ. ՟Ա. 29: ՎԵՐ Ի ՎԱՅՐ, եւ Ի ՎԵՐ ԵՒ Ի ՎԱՅՐ. ἅνω καὶ κάτω supra et infra, frequenter, ubique, semper. որ եւ Ի ՎԵՐ ԵՒ Ի ԽՈՆԱՐՀ. Ստէպ. յաճախ. անդադար. ըստ կարի. ամենայն հնարիւք. վերվար. ... *Յաբրահամ վեր ʼի վայր պանծացեալ պարծէին: Եթէ սակաւ ինչ աղքատին տայցեմք, ստէպ վեր ʼի վայր զայն յեղյեղումք: Զոր մարգարէքն վեր ʼի վայր ասէին, եթէ զողորմութիւն կամիմ, եւ ոչ զպատարագ: Վասն որոյ եւ պօղոս զնոյն վեր ʼի վայր յեղյեղու. Ոսկ. մտթ.: *Զոր վեր ʼի վայր պարսաւեն: Օրէնքն վեր ʼի վայր զքրիստոսի խորհուրդն աղաղակէին. Ճ. ՟Գ.: Գէ. ես.: *Որ զյովհաննէս երանելի վեր ʼի վայր շրջշրջէ: Ի վեր եւ ʼի վայր զգալիլեա ʼի մէջ բերէին: Ի վեր եւ ʼի վայր յեղյեղլով (կամ վեր ʼի վայր յեղյեղելով). Ոսկ. յհ.: մ. ՎԵՐ ի ՎԵՐՈՅ. մ. ἑπιπολαίως, ἑξ ἑπιπολής superficie tenus, in sola superficie, leniter. Ի վերին երեսս. արտաքուստ. հարեւանցի. վարկպարազի. վեր ʼի վերանց, երեսանց, դրսէն. ... *Զոր գրէ հոգին, ոչ վեր ʼի վերոյ գծեալս, այլ ʼի խորոջ նշանակեալս: Խորհէր քրիստոս ʼի խորս պնդել զհաւատս նոցա, որպէս զի մի՛ վեր ʼի վերոյ լինելով խլեսցին յարմատոց: Մի՛ վեր ʼի վերոյ անց եւ անցս առնիցէք, այլ զի ʼի խորս իջանիցէք աստուածեղէն գրոց. Ածաբ. պասք. ՟Ա: Ոսկ. յհ. եւ Ոսկ. ղկ.: *Ի խոր խոցեալ՝ վեր ʼի վերոյ ծիծաղեցաւ: Ոչ դու զնաքեայ վեր ʼի վերոյ, այլ անդստին յանդնդոց բարձրանայր. Եղիշ. ՟Ա. ՟Բ: *Վեր ʼի վերոյ ընկլեալ զտարող գանձին՝ առ իւր արգել. Լաստ. ՟Ժ՟Է: *Վեր ʼի վերոյ զբարւոյն երեւոյթս փափաքելի ցուցանէ. Պիտ.: ա. ՎԵՐ Ի ՎԵՐՈՅ. ա. ἑπιπόλαιος, ἑπιπολάζων superficiarius, alis; levis. Որ ինչ է ʼի վերին երեսս եւեթ. արտաքին. կեղծ. անհաստատ. *Վեր ʼի վերոյ իմն հաւանութեամբ զայսպիսի կարծիս հաստատեն. Նիւս. կազմ.: *Վեր ʼի վերոյ բանիւք (յն. լոկ, բանիւ) խնդացին զմեր ʼի նոսա հասանել, բայց արդեամբք խորամանկեցին. ՟Գ. Մակ. ՟Գ. 1: *Ջրհոր. ներշրջանակացն ուսմունք ոչ վեր ʼի վերոյք են: Որ մեծ եւ ստոյգ նշանակ արդեօք իցէ վեր ʼի վերոյ ամբարշտութեան (այսինքն կեղծ դենից) մարդկան. Փիլ. լին. եւ Փիլ. ՟ժ. բան.: *Մի՛ ոք թեթեւ եւ վեր ʼի վերոյ զհամբերութիւն վարկանիցէ եւ դիւրստանալի. Սարգ. յկ. ՟Բ: *Զայսպիսի վեր ʼի վերոյ զղջմունս խոտէ մարգարէն. Բրսղ. մրկ.: ՎԵՐ Ի ՎԵՐՈՅ ԵՐԵՒՈՒՄՆ. ἑπιφάνεια superficies. Մակերեւոյթ երկրաչափական: Փիլ. ՟ժ. բան.: Ի ՎԵՐ ԵԼՔ Տ. ՎԵՐԵԼՈՒԹԻՒՆ ն. ՎԵՐ Ի ՎԱՅՐԵՄ. ն. (2-0812) Ի վեր եւ ʼի վայր ձկտել. վեր վար խաղցնել. *Որք զթանձր մուրուսն ձգեն. եւ զյօնսն վերիվայրեն. Ոսկ. հռ.: ԶԱՌ ʼԻ ՎԵՐ Տ. Զ (1-0716)
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.