ՈՏՆ

ՈՏՆ
(ոտին, ոտամբ, ոտք, ոտից.) NBH 2-0524 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c գ. ποῦς, πόδος pes, pedis. Խարիսխ մարմնոյ երկրակոխ. գործի քայլելոյ կենդանեաց. ստորին թաթք. յորմէ Հետք (նիշ ներբանաց ոտից), եւ օդ ( ոտից աման. ուստի լտ. ո՛ւտօ ). Արմատ է եւ յն. եւ լտ. բառից, բո՛ւս, բօ՛տօս. բէ՛ս, բէ՛տիս. իտ. բիէ՛տե, բիէ՛. որք առաւել մերձին ի պրս. բա՛, բա՛յ, բէ՛յ, բայի՛ն. տե՛ս եւ ԱՔ, ԱՔԵԱՑՔ. ոտք. տոտիկ. ... *Չգտեալ աղաւնոյն հանգիստ ոտից իւրոց: Լուասցեն զոտս ձեր: Լո՛յծ զկօշիկս յոտից քոց: Կարճեա՛ զգնացս ոտից: Ձեռն ընդ ձեռին, ոստ ընդ ոտին: Ոտն յոտանէ փոխել. եւ այլն: Ոճով ասի. *Զոտս իւր ամբարձեալ յակոբայ՝ գնալ յերկիրն արեւելից: Առեալ զոտսն իւր անդէն ի մահիճսն՝ պակասեաց (իբր կծկելով զինքն): Անկեալ առ ոտս նորա՝ ասէ: Տալ տեառն զնոսա ընդ ոտիւք նորա (յն. հետովք): Օրհնեաց զքեզ տէր աստուած յոտին իմում ( այսինքն յետ գալստեան իմոյ այսր): Ահա ոտքն՝ որ թաղեցին զայրն քո ի դրանն, հանցեն եւ զքեզ (այսինքն ժիր ոտիւք երիտասարդք): Զոտս արձակէին, փախոտեայ գնային: Զոտս արձակեաց՝ հար զհրէայն եւ անդէն սատակեաց: Առ ոտն կոխեսցես զառիւծն եւ զվիշապն. եւ այլն: *Ըստ ոտինն զհետ երթիցէ առաջնորդին եւ ուղղչին. Ածաբ. աղք.: *Ընդէ՞ր լինիս գլուխ ոտնդ հանդիպեալ. Առ որս. ՟Ժ՟Բ: *Որք յոտիցն ցաւ գրաւեալ իցեն». յն. ποδαλγία. Ոսկ. մ. ՟Բ. 18: *Եւ էր տեսանել զմեղաց ոտս հատեալ (այսինքն անհետ եղեալ. յն. յոտից եղեալ). Ոսկ. մ. ՟Ա. 1: *Ոչ ոտն առեալ արդեօք գայր յայս ծայրագոյն մեղանաց քոց. Պիտ. այսինքն յառաջել, իշխել, համարձակիլ: *Այսր անդր դեգեւին, եւ ոչ կարեն կալ յոտից վերայ». այսինքն կանգուն կալ. Սարգ. յուդ. ՟Բ: *Ոտն զոտամբ արկեալ. Բուզ. ՟Դ. 5. ( ոտք ոտքի վրայ դրած՝ ծալլած ): *Թէպէտ եւ կարի ընդ ոտս իցէ տնանկութիւն (այսինքն խոչընդոտն. յն խափանիցէ). Ոսկ. յհ. ՟Ա. 10: *Օձն եղեւ ոտք ամենայն յանցանաց. (վասն որոյ պատժի յոտս). Եփր. ծն.: ՈՏՆ. նմանութեամբ Ստորոտ լերին, եւ ծայր իրաց կամ պատուանդան. *Առ ոտամբն ահերմոնի». յն. ի ներքոյ. Յես. ՟Ժ՟Ա. 17: *Զոտն լերին ... առ ոտամբ նորին լերին. Խոր. ՟Ա. 11: *Չոր եցունց ոտից նորա (սեղանոյ): Զսիւնսն պղնձիս, եւ զծովն պղնձի, եւ զոտսն եւ զվերնախարիսխն. Ել. ՟Ի՟Է. 26: Երեմ. ՟Ծ՟Բ. 18: ՈՏՆ. ըստ քերթողաց, Չափ վանկից. յորմէ Ոտանաւոր. *Յաղագս ոտից: Ոտք են պարզք՝ երկոտասանք. եւ ի սոցանէ են երկշարավանգք չորս, եւ եռավանգք ութ, եւ երկավանգք, եւ այլն. Թր. քեր.: ՈՏՆ. ըստ երկրաչափաց. Տ. ՈՏՆԱՉԱՓ. *Զգարեհատն, զթիզն, եւ զոտն. Երզն. քեր.: *Մեծ քաղաքն անտիոքայ է ութ ասպարիսաց, եւ ոտից ՟Հ՟Բ. Պտմ. աղեքս.: ՈՏՆ ԱՐԿԱՆԵԼ. ՈՏՆ ՀԱՐԿԱՆԵԼ. ԸՆԴ ՈՏՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Արհամարհել. անգոսնել. ջանալ նկուն առնել ընդ ոտիւք. *Ոտն արկանեն թշնամիքն, եւ ինքեանք գլորին: Ոտն հարկանէ ի վերայ ախտից արդարոյն. Իսիւք.: *Ոտն հարին կորստեան նորա: Չէ բարւոք ի վերայ մեռելոց ոտն հարկանել: Զի մի՛ ոտն հարկանիցեն ի վերայ մեր. Լմբ. աբդ.: Ճ. ՟Գ.: Զքր. կթ.: *Եւ ոչ մարմնական ուրախութեամբ զսուրբ աւուրցն խորհուրդ արհամարհել, եւ ընդ ոտն հարկանել. Յհ. իմ. ատ.: *Հարկանել ընդ ոտն զհրաման պատուիրանի օրինացն. Եփր. յես.: ՅՈՏՆ ԿԱԼ. Յառնել. կանգնիլ: Մտթ. ՟Ժ՟Է. 7: Գծ. ՟Ե. 6: ՟Ի՟Զ. 30: ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 32: Եղիշ. ՟Ը. եւ այլն: *Յոտն կացին անտի արքն, եւ գնացին. Եփր. ծն.: ՅՈՏԱՑ. այսինքն Յոտից վերայ. իբր աշխարհիկ ոճով. գատնի եւ Ոտան, որպէս ոտին. *Կացէ՛ք յոտաց զուարճաբար, զսուգդ լուծէ՛ք ըզվըշտարար. Շ. եդես.: *Եւ կա՛ց ի յոստաց՝ ընդ մեր մաղթանաց: Զօրքըն հրեղինաց՝ ստւառնաթեւաց՝ կան քեզ ի յոտաց: *Այլ դու կա՛ց յոստաց՝ սուրբ մայրդ կենաց. Գանձ.: *Ջերմութիւնք մարմնոյ, եւ թացութիւնք ոտան. Մանդ. ՟Ի՟Զ: մ. ՅՈՏԻՑ. իբր մ. Հետիոտս. *Զի վարեսցի նա յոտից իւրոց ի պանդխտութիւն հեռաւոր ... հետիոտս երթիցէ գերի. Գէ. ես.: ԱՌ ՈՏՆ, ԱՌ ՈՏՍ. իբր Առընթեր. մօտ. Տե՛ս Գործ. ՟Ի՟Բ. 3: Իմաստ. ՟Թ. 16. եւ այլն: *Զվաղվաղակին լուեալ՝ ոմանք առ ոտն կարծեցին լինել զսորա կանխասացութիւնն. Լմբ. յայտն.: *Տրտմականքս ամենայն անդէն առ ոտս բուսեալ (յն. ի ձեռս գոլով), եւ հեշտականքն յուսով եւեթ խոստացեալ. Ոսկ. մ. ՟Բ. 10: ՅՈՏՆ Ի ՄԱՏՆ ՅԱՌՆԵԼ. որ է ըստ յն. կանգուն կամ յոտին կալ. Տե՛ս եւ ԱԿՃԻՌ. *Եթէ արքունի հրովարտակք ուստեք յանկարծակի հասանիցեն, յոտն ի մատն յառնեն, յակճիռս կայցեն լսել. Ոսկ. մ. ՟Ա. 19: մ. ՈՏՆ ՈՏՆ. մ. ՈՏՆ ԱՌ ՈՏՆ. Առ սակաւ սակաւ. գամ քան զգամ. աստիճանաբար. կամաց կամաց. (յն. օ՛տօ. իբր ճանապարհաւ.) *Ոտն ոտն յառաջ գային: Որ սովորի արհամարհել զքահանայն, ոտն ոտն յառաջ մատուցեալ՝ զաստուած թշնամանէ. Ոսկ. մ. ՟Բ. 4: եւ Ոսկ. ՟բ. տիմ. ՟Բ: *Ոտն առ ոտն յառաջ մատուցեալ միապետել ջանայր. Յհ. կթ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Полезное


Смотреть что такое "ՈՏՆ" в других словарях:

  • ՈՏՆՀԱՐ — (ի, աց.) NBH 2 0526 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 13c ա. ἑφηδούμενος qui delectatur malis alterius. Ոտնահար. որ ոտն հարկանէ ումեք. այպանօղ. չարակամ չարախնդաց. *Ոչ տայ թոյլ թշնամեացն ոտնահարաց առանց պատժոց անցանել. Ոսկ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԵՐԿԻՒՂՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0141 Chronological Sequence: 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c գ. Պակասութիւն երկիւղի. յապահովութիւն. համարձակութիւն. ազատութիւն. եւ աներկիւղածութիւն. ἅδεια securitas, libertas, licentia *Ընտանացեալ է աղաւնին յաներկիւղութենէ: Աներկիւղութիւն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՍՏԻՃԱՆ — (ի, աց.) NBH 1 0319 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. ԱՍՏԻՃԱՆ կամ ԱՇՏԻՃԱն (ʼի ձայնէս ճան՛ իբր արմատ բառիս սանդուղք, եւ աշտ, ոստ. թ. իւսթ իբր բարձր. ʼի վեր.) ἁναβαθμός, βαθμός, κλίμαξ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՂԱԶԱՆԵՄ — (եցի.) NBH 1 425 Chronological Sequence: 6c, 7c, 9c, 10c, 12c, 13c, 14c ն. Ազդակից իմն կացուցեալ. յարել. յարմարել. միաւորել. կցորդել. համեմատել. բաղդատել. *Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. Սահմ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԸՆԹԱԴՐԵՄ — (եցի.) NBH 1 0776 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c ն. Նոյն ընդ Ենթադրել. ներքոյ արկանել. առ ոտն կոխել. տապաստ արկանել. նուաճել. վանել. ընկրկել. ... *Բազմութեանն ընթադրելով զմիմեանս. Ճ. ՟Ա.: *Յարձակմանէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿԻՆՔ — I. ( ) NBH 1 1096 Chronological Sequence: Unknown date, Early classical, 13c գ. κλών plantae pedum. Ներբան ոտից, որ թողու զհետս ʼի կոխելն, որպէս թէ զկնիք իւր ʼի վերայ հողոյ. կամ որ նոյն է, յետին եւ ստորին կողմն ոտից. (ուստի եզականն ունի լինել,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿՈՏՈՐԵՄ — (եցի.) NBH 1 1117 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c ն. κόπτω, κατακόπτω, συγκόπτω , ἑκκόπτω, καταφράζω, ἁποκτείνω եւն. caedo, caesus; concido, decido, exscindo, contero, dependo, occido եւն. Կոտոր կոտոր առնել սրով …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՐԿԱՆԵՄ — (հարի, հա՛ր.) NBH 2 0063 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ն. τύπτω, πατάσσω, βασανίζω percutio, caedo, verbero եւն. Արմատն ո՛չ է Հարկ, այլ Հար (որոյ սաստկականն է Զարկ), եւ Վէր. եւ Ուռն. ուստի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԵՏԶՀԵՏԷ — ( ) NBH 2 0092 Chronological Sequence: 11c մ. κατὰ μικρόν paulatm, continuatim, continue. Մի զհետ միոյ. ոտն առ ոտն. գամ քան զգամ առ փոքր փոքր. իրարու ետեւէ, կամաց կամաց, քիչ քիչ: *Տեսանե՞ս, թէ որպէս հետզհետէ յերկրէ վերացուցանէ զնա. Ոսկ. յհ. ՟Ա.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԵՐՍՈՅ — (ոյք, ոյց.) NBH 2 0421 Chronological Sequence: 6c, 13c գ. (Ի սեռականէ Ներս բառին.) Որ ինչ կայ ʼի ներքս. ներքին. ներսի, ներսինը. *Առ սեամս տան տեառն, մի ոտն արտաքոյ սեմոյն, եւ մին ʼի ներս. զի չկայր միջոց ինչ ազատութեան. այլ մի ոտն ելեալ էր, եւ ոչ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»