ՀԱՐԿԱՆԵՄ

ՀԱՐԿԱՆԵՄ
(հարի, հա՛ր.) NBH 2-0063 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ն. τύπτω, πατάσσω, βασανίζω percutio, caedo, verbero եւն. Արմատն ո՛չ է Հարկ, այլ Հար (որոյ սաստկականն է Զարկ), եւ Վէր. եւ Ուռն. ուստի ասի եւ Հարել. Հարուլ. ռմկ. զարնել, զարկի լծ. եւ թ. ուրմագ, վումագ ... եւն. որպէս եւ լտ. վէրպէռօ, ֆէռիօ եւն. ՀԱՐԿԱՆԵԼ որպէս Բախել. ծեծել. տանջել. գանել. *Հարկանել գաւազանաւ զջուր, զգետ, զհող, զվէմ, զէշն. եւ այլն: Հարկանել զոք քարիւ կամ բռնցի կամ գաւազանաւ, կամ զակն. կամ հարկանիցէ ցուլ: Հարկանել սրով, երկաթեղէն կամ փայտեղէն անօթով: Առ քինալ հարկանիցէ: Մահու մեռցի՝ որ եհարն: Զթիկունս իմ հարին մեղաւորք: Հարկանել զծառայակիցս: Ո՞վ է՝ որ եհարն զքեզ: Որ հարկանէ զծնօտ քո: Եհար զքահանայապետին ծառայ: Դադարեցին ʼի հարկանելոյ զպօղոս: Հարկանել զբերան նորա. եւ այլն: *Սաստիկ եհար ուռամբն ոսկի. Շ. եդես.: *Հարկանէ առաջի մեր իբրեւ զծառայ զանասուն մեր. Եզնիկ.: *Զի՞նչ իցէ հնչումնն, որ հարկանէ զլսելիս. Ոսկ. ղկ.: ՀԱՐԿԱՆԵԼ. ἁνακρούω, κιθαρίζω pulso σαλπίζω tuba cano, buccino. Բախել զքնար, հնչեցուցանել զփող. չալել .... *Հարկանէր տաւիղս. ՟Բ. Թագ. ՟Զ. 14: *Առնոյր դաւիթ քնար, հարկանէր. Մծբ. ՟Զ: *Եհար փող եղջերաւն: Հարկանիցեն զփողսն եղջերեայս: Եհար զփողն. եւ այլն: ՀԱՐԿԱՆԵԼ. πλήσσω, -ττω, θραύω ferio, vulnero δάκνω mordeo. որպէս Վիրաւորել, խոցել, խածանել, խայթել. *Իբրեւ զեղջերու հարեալ նետիւ ընդ լերդակողմն. եւ այլն: *Օձ դարանակալ ʼի ճանապարհի՝ հարկանել զգարշապար երիվարի: Առաքեաց օձո կոտորիչս, եւ հարկանէին զժողովուրդն. Ծն. ՟Խ՟Թ. 17: Թուոց. ՟Ի՟Ա. 6: *Որ զադամանդ հարկանիցէ, ինքն հարկանի. Ոսկ. մ. ՟Ա. 24: Եւ նմանութեամբ՝ Խայթել խղճի, կամ երկիւղի զսիրտ. *Ընդէ՞ր հարկանէ զքեզ սիրտ քո. ՟Ա. Թագ. ՟Ա. 8: *Եհար զդաւիթ սիրտն իւր. ՟Բ. Թագ. ՟Ի՟Դ. 10: *Հարեալ գտանի ʼի խղճէ մտաց. Խոսր.: *Որով իւիք ես հարկանեմ զանձն իմ, եւ նուաստանամ. Յհ. իմ. ատ. այսինքն ստգտանեմ զանձն ի, կամ ընդ անձին ոգորիմ: ՀԱՐԿԱՆԵԼ. κόπτω, τέμνω, ἑπιβάλλω caedo, scindo. Կոտորել զփայտ. հատանել. կտրել, կոտրել. ... *Ի մայրի հարկանել փայտ, կամ զծառատունկ, կամ զմայրս եւ զեղեւնափայտս. Օր. ՟Ժ՟Թ. 5: ՟Ի. 19: Ես. ՟Թ. 10: ՟Գ. Թագ. ՟Ե. 6: ՟Դ. Թագ. ՟Զ. 4: Անգ. ՟Ա. 8: ՀԱՐԿԱՆԵԼ. τρέπω, ἁποκτείνω occido, aboleo. Կոտորել զմարդիկ, եւ զանասուն. ջարդել, սպանանել, սատակել. ... *Հարին կամհարան սրով, կամ ʼի սայր սուսերի. ʼի բերան սրոյ. Եհար յեսու զամաղէկ եւ զամենայն զօրս նորա կոտորմամբ սրոյ: Հարկանել զքաղաքն ամենայն սրով սուսերի, կամ զամենայն մարմին կենդանի: Հասանէին հարկանէին ʼի զօրաց անտի թշնամեաց, կամ ʼի զօրացն հեթանոսաց, եւ այլն: ՀԱՐԿԱՆԵԼ. Վնասել, կամ ապականել զոր ինչ եւ է, եւ պատժել, տանջել զմարդիկ, եւ որպէս թէ խրատել գանիւ. ... *Եհար զդդմենին, եւ ցամաքեցաւ: Հարայ ես որպէս խոտ: Եհար կարկուտն յամենայն երկիրն եգիպտացւոց: Հարից զամենայն սահմանս քո գորտիւ: Հարցէ զքեզ տէր կեղով: Հարին կուրութեամբ կամ շլացութեամբ: Հարի զքեզ ապականութեամբ: Հար կարկտիւ զայգիս նոցա: Եհար տէր զմանուկն: Հարաւ այս չար յաստուծոյ ʼի վերայ սաւուղայ: Հա՛ր հարուածովք քով: Ի մեծամեծ հարուածս հարկանէին զհեղիոդորոս: Արագ արագ եհար զիս ʼի ծնունդս. եւ այլն: *Բանջարքն այլեւայլ զօրութիւնս ունին ... միւսն հալէ, կէսքն զփուտն հարկանեն. Կիւրղ. ղեւտ.: *Պահօք եւ քաղցիւք հարկանեն զանձինս. Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ ՀԱՐԿԱՆԵԼ. ἴσομι, σκηνόω figo, compingo. Մխել. խթել. հարստել. եւ Կանգնել զվրան. խօթել, տնկել. ... *Կարկառ զծագ գաւազանի իւրոյ, եւ եհար ʼի խորիսխ մեղու. ՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 27: *Հարցես մխեսցես զայս նեցուկ հրաշից. Նար. ՟Ղ՟Բ: *Նետք քո հարան յիս. Սղ. ՟Լ՟Է. 2: *Եհար զխորան իւր: Յանկոխս հարին զխորանս: Ուր հարեալ է խորանն տեառն. Ծն. ՟Լ՟Գ. 9: Դտ. ՟Դ. 11: Սղ. ՟Ժ՟Ը. 6: Յես. ՟Ի՟Բ. 19: *Հարեալ յեղեգան՝ ետ նմա. Մրկ. ՟Ժ՟Ե. 36: ՀԱՐԿԱՆԵԼ. προσπαίω, ἑπικότημαι accido, accedo, tango եւն. συνίστημι comparo. Ընդհարկանել. բախել, հպիլ, հասանել, եւ Բաղդատել. դպչիլ, իրարու զարնել՝ զարնուիլ. ... *Հողմն մեծ եհար զչորեսին անկիւնս տանն: Շնչեցին հողմք, հարին զտունն, եւ անկաւ: Ամենայն որ հարկանիցէ ընդ նա՝ պիղծ լիցի: Կին՝ ընդ որում հարկանիցի այր: Որ հարկանիցի ընդ այրդ ընդ այդ. եւ այլն: *Պնդագոյնս յառաջնում թղթի անդ հարաւ ընդ նոսա: Վասն այնորիկ խնդամ, զի հարկանիմն ընդ ձեզ. Ոսկ. ՟բ. կոր.: *Ընդ միմեանս համեմատութեամբ հարկանէ: Օ՛ն ա՛ռ, զթագաւորն իսկ եւ զկալանաւորն ընդ միմեանս հարցուք. Ոսկ. մ. ՟Ա. 16: ՟Բ. 28: *Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր. Նար. ՟Ա: *Հարկանէր ջուրն մինչեւ ցերանս, կամ մինչեւ զգօտին. Եզեկ. ՟Խ՟Է. 4: *Սատերքն եւ ընդ վաճառս հարկանիցին, եւ ընտիր գտանիցին ʼի փորձ վաճառականաց. Կիւրղ. ծն.: ՀԱՐԿԱՆԵԼ. որպէս Դրոշմել. արձանագրել. ընդ գրով արկանել. կարգել. *Այլք զայլ թագաւորս մարաց հարկանեն ʼի մատենի: Հարի ʼի նամակի: Ի գրի հարեալ մի ըստ միոջէ: Յեռուլ եւ ʼի շարի հարկանել զեբրայեցւոց ժամանակագրութիւնն. Եւս. քր. ՟Ա: *Շարի կարգի հարեալ զանուանս նոցա. Արծր.: ՀԱՐԿԱՆԵԼ. որպէս Ի բաց առնել. փարատել. ցածուցանել. խափանել. մերժել. անցուցանել. *Զմարմնաւոր ծարաւոյ հարկանել զփափաք: Զի՞նչ ուտիցեմք, կամ ի՞ւ հարկանիցեմք զքաղցն. Ոսկ. մ. ՟Բ. 20. 24: *Յետս հարկանել զչար լեզուսն, կամ զհրաման, կամ զամբաստանութիւն. կամ ʼի բաց հարկանել զկարծիս, կամ զծառայութիւն. Յճխ. ՟Ի՟Բ: Արծր.: Ոսկ. յհ.: ՀԱՐԿԱՆԵԼ ԸՆԴ ՄԻՏ. Հաստատել, դնել ʼի մտի. ածել զմտաւ. ըմբռնել. խելամուտ կամ հատու լինել. *Յիշեցէ՛ք զդորա աղունս՝ ընդ միտ հարկանելով զվայրավատմունս ընչիցն: Ընդ միտ հարկանելով ʼի ձեզ ինքեանս դիտիցէք. Պիտ.: *Ոչ միայն ʼի ձեռաց չզննի, այլ եւ ոչ ընդ միտս ուրուք հարկանի. Եղիշ. ՟Բ: ՀԱՐԿԱՆԵԼ, պէսպէս ոճով. զոր օրինակ, *Հարկանէր ճանապարհս հեռաւորս. Արծր. ՟Բ. 41: *Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս: Տար աշխարհս հարկանիցես: Տարաշխարհ եհար. Ոսկ. փիլիպ. ՟Է: Ոսկ. մ. ՟Ա. 9: Ոսկ. եփես. ՟Ի: *Յօրէնսն հարկանէր զբանն. Ոսկ. յհ. ՟Բ. 5: *Մինչեւ ցերրորդ երկինս ասիցէ, կամ թէ մինչեւ ցերրորդ ինչ մասն ... զի յերկոսին հարկանէ. Եզնիկ.: *Եմոյծ զանձն իւր ʼի լուծ, եւ եհար զուս իւր ʼի խադ անդր. Եփր. համաբ.: ՀԱՐԿԱՆԵԼ ԶՈՂԲՍ, կամ ԶԱՐՏԱՍՈՒՍ, եւ այլն. Ողբալ. արտասուել: Ոսկ. կող. ՟Ժ՟Բ: Եբր. ՟Թ: *Զլալ հարկանեն, եւ զկական բառնան. Ոսկ. ես.: *Իբրեւ զմանր մանկտոյ զլալ հարկանիմք. Ոսկ. եբր. ՟Ի՟Դ: *Զարհուրեցան, եւ հարին զաղաղակ. Եփր. համաբ.: Այլ առաւել ասի՝ Յարտասուս հարկանիլ. Տ. ԱՐՏԱՍՈՒՔ: ՀԱՐԿԱՆԵԼ ԶՔԱՐԻ, ԶԳԵՏՆԻ, եւ ալյն. Տ. ՔԱՐ, ԳԵՏԻՆ. *Կալեալ հարին ո՛չ զքարի, այլ զբերանոյ սրոյ. Կաղանկտ.: *Առնուլ զոտից մանկանց նորին, եւ հարկանել զկարծըր վիմին. Յիսուս որդի.: ԳԱՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ԳԱՆ: ՀՈՒՐ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ՀՈՒՐ: ԲՈՒՌՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ԲՈՒՌՆ: ԲՈՂՈՔ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ԲՈՂՈՔ: ՀՆՁԱՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ՀՆՁԱՆ: ՁԵՌՆ ՅԱՆՁԻՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ՁԵՌՆ. եւ ԱՆՁՆ: ՈՏՆ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ՈՏՆ: ԾԱՓՍ ՀԱՐԿԱՆԵԼ. Տ. ԾԱՓ: ՀԱՐԿԱՆԵԼ. Ի բառէս Հարկ, ըստ ՟Ա նշ. որպէս Հարկս տալ, վճարել. հարկիլ. *Կացուցին զնա ʼի տեղի մի հարկ հարկանել. ՟Ա. Մակ. ՟Ը. 7: *Անտիոքայ եւ հռոմայեցւոց դաշինք ʼի միջի կռէին, հարկան նմա նոցա ՟Ռ տաղանդ. Եւս. քր. ՟Բ: ՀԱՐԿԱՆԵԼ. ի բառէ անտի Հարկ, ըստ ՟Բ նշ. որպէս Սպասահարկել. ծառայել. պաշտել. առնել. կատարել. վարել. *Հարին սպասաւորութիւն անցուցանելոյ զարքայ. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 18: Խոր. ՟Գ. 13: Իգն.: *Հարկ բնութեան համարեալ է ամենայն, զոր ինչ հարկանեն նոքա. Իգն.: *Իբրեւ զհրեշտակս հարկանեն զհարկս առաքինութեան: Զդժնդակ ծառայութիւնն հարկանել: Ի նոցանէ հարկանի մեզ սպասաւորութիւն. Ոսկ. մ. ՟Բ. 2: ՟Ա. 20. եւ 19: *Այսպիսի ծառայութիւն քեզ քահանայն հարկանէ. Մանդ. ՟Թ: *Զարբանեկութիւն սատանայի հարկանէին. Մանդ. ՟Ի՟Զ: *Չեմ արժանի պաշտօն առնլոյ, այլ պաշտօն հարկանելոյ. Եզնիկ.: *Ի լերինս զաստուածեղէն կրօնիցն զծառայութիւնսն հարկանէին. Կորիւն.: *Զմարմնաւոր պէտսն անբանութեամբ հարկանել, որպէս անասնոցն ամենայն ջոկք. Խոսր.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Полезное


Смотреть что такое "ՀԱՐԿԱՆԵՄ" в других словарях:

  • ԲԺՇԿԵՄ — (եցի.) NBH 1 488 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 11c, 12c, 13c ն. ἱατρεύω medeor, curo Բժշկութիւն առնել, այսինքն առնել զգործ բժշկի. դարմանել գեղովք առ ʼի առողջացուցանել զհիւանդս, կամ զախտս եւ զվէրս. եւ նմանութեամբ՝… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»