- ՈՒՏԵՄ
- (կերայ կամ կերի, կե՛ր. ն. եւ կր. ուտի, ուտիցի, կերիցի. կերաւ, իբր կերեալ եղեւ.) NBH 2-0557 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 13c, 14c - (լծ. յն. լտ. էտօ, կամ է՛տօմե ). ἕδω , մանաւանդ ἕδομαι, φάγω, φάγομαι edo, comedo τρώγω rodio ἑσθίω, ἕσθω vescor καταφάγω, καταβρώσκω , κατεσθίω, κατέδομαι (որպէս չարաչար ուտել). devoro, consumo եւն. Դնել զկերակուր ի բերան, ծասկել, եւ կլանել. ճաշակել. ճարակիլ. եւ Ծախել. վատնել. հալել, մաշել. ուտել եէմէք ... խօրտէն. (որպէս եւ եուտմագ ՝ է կլանել.) *Ուտելով կերիցես: Յամենայն կերակրոց՝ զոր ուտիցէք: Բաղարջ ընդ եղեգի կերիցեն: Եւ ոչ ուտիցէք ի նոցանէ հում: Առ ի պտղոյ նորա, եկեր, եւ ետ առն իւրում ընդ իւր, եւ կերան: Որ ուտէր ընդ իս հաց: Ռա՛բբի հա՛ց կեր: Ուտէին եւ ըմպէին: Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ: Առէ՛ք կերա՛յք. եւ այլն: Կամ *Հուր զհակառակորդս կերիցէ: Նզովք կերիցեն զերկիր: Եկեր ուտելով զարծաթ մեր. եւ այլն: Կամ *Գազան չար եկեր զնա: Մարախ եկեր զամենայն բանջար երկրին. եւ այլն: Կամ *Ուտէին զպարգեւսն՝ զոր տայր նոցա փարաւոն: Եթէ ուտելով կերեալ էր յաւարէ թշնամեաց. եւ այլն: կր. կր. *Ի տան միում կերիցի: Միս նորա մի՛ կերիցի: Մի՛ ուտիցի: Կամ ուտիցի՞ հաց առանց աղի. եւ այլն: *Նման է նա փայտի, որ ուտիցի ի յորդանց: Ուտին յորդանցն՝ որ անվախճան. Վրք. հց. ՟Զ: Շ. թղթ. մխիթ.: *Իգնատիոս կերաւ ի գազանաց վասն վկայութեանն քրիստոսի. Եւս. պտմ. ՟Գ. 6: *Ուտիմ միշտ, եւ անուագիմ (մանրիմ) առ սակաւ սակաւ. Ոսկ. ՟ա. տիմ.: Նմանութեամբ ասի. *Զմիտս եւ զմարմինս ուտեն (խղճիւ). Ոսկ. ես.: ռմկ. իրենք զիրենք կուտեն: *Յերկիւղէ եւ ի կասկածոյ եւս առաւել ուտէ զմիտս: Աստ զմիտս ուտիցեմք, եւ անդ զպատիժսն կրիցեմք. անդ: Իսկ յասել անդ. *Երիթացեալ զերեսս, զմիտս եւ զսիրտս ուտիցէք. Գէ. ես. պարզէ այսպէս. *Զսիրտս խոցոտիցէք»: *Երդումն ուտել անձամբ վասն միոյ փողոյ, եւ սուտ. Զքր. ծործոր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.