- ՈՒՐԱՐՆ
- (րին, րամբ.) NBH 2-0559 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 13c, 14c գ. ՈՒՐԱՐ ՈՐԱՐ ՈՒՐԱՐՆ. Նոյն եւ յն. օրա՛րիօն. լտ. օրա՛րիում , որ եւ ՓԱԿԵՂՆ. յն. ֆա՛գէլլօս. լտ. ֆա՛սչիս, ֆա՛սչիա. ὠράριον orarium եւ φάκελλος fascis, fascia եւ στολή stola. Կտաւ երկայն կամ պաստառակ պատատելի՝ որպէս գօտի, պէսպէս գունով եւ զարդուք, արկեալ զանձամբ՝ աշխարհականաց, զուսով՝ եկեղեցականաց, զգլխով կանանց կամ զմիջով. *Ուրար կայսերաց, որով շրջապատեն զինքեանս, եմիփորոն պապոյն եւ արքեպիսկոպոսացն. Մարթին.: *Եհան (եպիսկոպոսն) զեմիփորոնն, եւ զփիղոնն, եւ զորարն. Ճ. ՟Բ.: *Քահանայք (արկանեն) զերկու ուսովքն ուրար, այսինքն փակեղն. սարկաւագունք փակեղն միայն զահեկ ուսովքն. Ուռպել.: *Զահեակ ուսովն արկեալ (սարկաւագաց) զուրարն. Մխ. դտ.: *Մեղայ՝ առանց աղաբողոնի եւ ուրարի եւ բոկոտն ի բեմբ ելանել, եւ խունկ ծխել սեղանոյն. Մաշկ.: *Խաչանիշ ուրարամբ ըստ ահարոնի. Ժմ.: *Զարդարեալ զպարանոցս եւ զկուրծս ուրարով: Դիցէ զպարանոց իւր ընդ ուրարովս այսուիկ. Մաշտ.: *Ո՛չ է պարտ սպասաւորաց (դպրաց), եւ ո՛չ գրակարդացաց ուրար ընդ պարանոց ընթեռնուլ կամ սաղմոսել. Կանոն.: *Բուռն եհար զուրարէն յոբնաղայ, եւ պատառեաց. Միխ. ասոր.: *Դիպեցաւ նոցա կին ոմն աստուածապաշտ, զոր տեսեալ պօղոսի՝ ասէ ցնա. տո՛ւր ինձ զուրարդ քո ... (եւ կինն ետ ցզօրականս՝ ասելով.) այդուիկ փակեղամբ պատեցէ՛ք զաչս գորա. Ճ. ՟Բ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.