- ՉՈՐԵՔՇԱԲԱԹ
- (ի, կամ ու, ուց.) NBH 2-0579 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c գ. ՉՈՐԵՔՇԱԲԱԹ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ. τέτρας σαββάτου quarta sabbati, feria IV, dies Mercurii. Չորրորդ օր շաբաթու, այսինքն եօթնեկի՝ սկսեալ ի միաշաբաթէ. չորեքշաբթի. ... *Վասն պահելոյ զչորեքշաբաթ. Կանոն.: *Սաղմոս ի դաւիթ. չորեքշաբաթու. (ա՛յլ ձ. չորրորդ շաբաթու.) Սաղ. ՟Ղ՟Գ. 1: *Ի կիւրակէի եւ ի չորեքշաբաթու եւ յուրբաթու: Զչորեքշաբաթի եւ զուրբաթ անսուաղ անցուցանէին: Մինն ի մէնջ հրեշտակ չորեքշաբաթի է, եւ միւսն ուրբաթու. Սեբեր. ՟Ե: Վրք. հց. ՟Ը. ՟Ժ՟Թ: *Ի չորեքշաբաթսն եւ յուրբաթսն: Չորեքշաբաթուն ընթերցուածք: Չորեքշաբաթքն եւ ուրբաթքն: Յուրբաթու եւ ի չորեքշաբաթւոջ: Ի չորեքշաբաթուն: Յաւուր չորեքշաբաթու: Գտանես չորեքշաբաթ զօրն՝ աւետեաց. եւ այլն. Արշ. ստէպ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.