- ՊԱՆԴՈՒԽՏ
- (դխտի, տաց.) NBH 2-0596 Chronological Sequence: Unknown date, Early classical, 13c ա.գ. πάροιος, γειώρας, πρόσηλητος eregrinus, advena, accola. Որ հեռացեալ ʼի հայրենի երկրէն՝ յօտար աշխարհս դեգերի. վտարանդի. նժդեհ. եկ. դրսեցի, օտարական. ղարիպ, եէպանճի. *Պանդուխտ եղիցի զաւակ քո յերկիր՝ որ ոչ իւր իցէ: Պանդուխտ եւ նժդեհ եմ ես ʼի միջի ձերում. Ծն. ՟Ժ՟Ե. 13: ՟Ի՟Գ. 4. եւ այլն: *Զպանդուխտն մի՛ չարչարիցէք, եւ մի՛ նեղէք զնա. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին եգիպտացւոց: Ճանաչէք դուք զանձինս պանդխտաց: Հանգիցէ որդի աղախնոյ քոյ եւ պանդխտին. Ել. ՟Ի՟Բ. 21: ՟Ի՟Գ. 9. 12: *Յաւելիցի պանդուխտն ʼի տունն Յակովբայ. Ես. ՟Ժ՟Դ. 1: *Մահ սպառնայ ասէ՝ Աստուած՝ թէ ոք անդր պանդուխտ երթիցէ. Նախ. երեմ.: *Մխիթարեսցէ զնոսա ʼի վերայ պանդուխտ որդւոյն իւրեանց Ալէքսիանոսի. Վրք. հց. ՟Ժ՟Դ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.