- ՊԱՆԾԱՄ
- (ացի, ծա՛.) NBH 2-0596 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c չ. ՊԱՆԾԱՄ ՊԱՆԾԱՆԱՄ. (գրի եւ ՊԱՆՁԱԼ, ՊԱՆՁԱՆԱԼ.) πείθομαι confido αὑχέω glorior, jacto me νομίζω puto δοκέω existimor. Յանձնապաստան լինել. վստահանալ. եւ Պարծիլ. նազիլ. ʼի լաւ կարծիս լինել զանձնէ եւ զիւրոցն. ուրախանալ ընդ յաջողուածս անձին եւ իւրոցն. ... *Յորս դուքն պանծացեալ էք, սրով սատակեսցեն. Երեմ. ՟Ե. 17: *Ասաց եւ առ ոմանս պանծացեալս յանձինս՝ թէ արդարք իցեն. Ղկ. ՟Ժ՟Ը. 9: *Պարծիմք ʼի Քրիստոս Յիսուս, եւ ոչ ʼի մարմին պանծացեալ եմք. Փիլիպ. ՟Գ. 3: *Չէ ինչ օգուտ յայլոց առաքինութիւնս պանծանալ: Եթէ պանծանայցես յանձն, ոչ ունիցիս. եւ եթէ չպանծանայցես, բազում յաւելուցուս. Ոսկ. մ. ՟Ա. 3: եւ Ոսկ. ՟բ. տիմ. ՟Բ: *Ահա ոչ պարծիմ ամենայն իրօք նախատեալս, ոչ պանծամ դսրովեալս. Նար. ՟Ծ՟Դ: *Որք մեղիտեաւն, որպէս ասաց Ոմերոս, պանձանայք. Ճ. ՟Ա.: *Երուսաղէմ մեծապէս պանծացաւ յոյժ. Շար.: *Իսկ նոքա գլխովին եւ յօտարին ստացուածոցն վերայ պերճացեալ պանծանան. Լմբ. սղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.