ՊԱՏԱՏԵՄ

ՊԱՏԱՏԵՄ
(եցի.) NBH 2-0605 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 12c, 13c, 14c ն. περιπλέκω implico, involvo. Պատելով պատել. փաթութել. ծածկել. փաթթել, պլլել. սարմագ. *Առեալ որդի նորա զփակեղն իւր՝ պատատեաց զերկու ձեռս իւր: Գնեսցե՜ս միս, եւ պատատեա՜ զայն ընդ սրունս քո ʼի մերկուց. Վրք. հց. ՟Ե. ՟Զ: *Զձեռսն եւ զոտսն երկայն հանդերձիւք եւ տոռամբք պատատէ. Բրսղ. մրկ.: *Խորհրդովքն չարեօք յամենայն կողմանց իբրեւ հոռամբք զմիտս եւ զհոգիս պատատեմք. Լմբ. առակ.: *Դառնապէս պահպանութեամբ պահեալ եւ պատատեալ. Իսիւք.: *Պարտ էր ամաչել եւ պատատել զերեսս իւրեանց. Ոսկ. գծ.: ձ. ՊԱՏԱՏԻՄ. ձ. περιπλέκομαι amplector, complector. Պատիլ. փարիլ. յարիլ. փաթըթւիլ, պլլըւիլ. սարըլմագ. *Զի մի՜ բնութիւն հոգեւորական՝ կրկնակօք պատատեալ լիցի կապօք: Բնութեամբ կապեալ եւ պատատեալ աղցաւորօքս (մարմինն): Ձեռօք երիզապընդովք, երեսօք պատատելովք: Պատատէին ոտք նորա իբրեւ զփոկ զմիմեամբք. Փիլ. լին. ՟Բ. 4: ՟Դ. 29: Մամբր.: Ճ. ՟Բ.: *Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօք բաղեղն. Փիլ. լիւս.: *Յորժամ զմիմեամբք պատա տիմք՝ զընտանի անդամօք մերովք, բազում մխիթարութիւն ընդունիմք. Ոսկ. հռ.: *Թէեւ մարմնով հեռի են, ʼի ձեռն գրոց զմիմեամբք պատատին յաղագս գթոյն. զի բարք սիրելեաց այս են, զմիմեամբք գրկախառնին պատատին ձեռամբք. սոյնպէս եւ հոգւոյն ընդ միմեանս պատատել. Ոսկ. ՟ա. կոր.: Փիլ. լիւս.: Ոսկ. հռ.: եւ Ոսկ. ՟ա. կոր.: Եւագր. ՟Ժ: *Որպէս Ոսկեբերանն ասէ, թէ յորժամ յաղօթս կաս, այնպէս համարեա՜ թէ առ Աստուած մտանես, յԱստուծոյ գիրկն պատատիս. Վրդն. աւետար.: *Զոտիւք պատատեալ՝ պնդէ. եւ Յիսուս ասէ ցնա. մի՜ մերձենար յիս. Ճ. ՟Գ.: *Առ նորափառ (սնափառ) խորհուրդսն՝ որ պատատին զողորմութեամբ մերով. Եւագր. ՟Ի՟Զ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ՊԱՏԱՏԵՄ" в других словарях:

  • ՊԱՏԱՏԻՄ — ( ) NBH 2 0605 Chronological Sequence: Unknown date ձ. Տ. ՊԱՏԱՏԵՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»