ՊԱՏՈՒԱՍՏԵՄ

ՊԱՏՈՒԱՍՏԵՄ
(եցի.) NBH 2-0619 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 10c, 12c ա. ἑγκεντρίζω insero, configo. Յարել նոր ոստ առ ոստ հին բնոյ. պատկինել, պատրուսել. ... *Դու՝ որ ձիթենի վայրենի էիր, պատուաստեցար ʼի նոսա: Ասիցես, ոստքն փշրեցան, զի ես պատուաստեցայց: Կարօղ է աստուած միւսանգամ պատուաստել զնոսա. եւ այլն. Հռ. ՟Ծ՟Ա. 17 = 20: *Խրատ տայ զոմանս պատուաստել ʼի տնկոցն՝ որք պարակորոյքս լինին. Շ. ընդհ.: Նմանութեամբ՝ Կցել. զօդել. յոդել յարմարիլ յաւելուածով. կցկցել. կարկատել. ... *Ի յիշատակ բանից քոց անդրէն պատուաստէին. Իմաստ. ՟Ծ՟Զ. 11: *Առ իւրաքանչիւր ոսկր յարեալք եւ պատուաստեալք. Ագաթ.: *Եթէ յուսոյն ձգարան ՝ սուսերբն յանցանաց հատեալ կարեսցի, կցեսցի՛ դարձեալ միւսանդամ կամօք ամենակալիդ՝ բարւոք պատուաստեալ: Ամենառատ քաղցրութեամբ պատուաստեալ ʼի քեզ, վերստին գտեալ պնդեցայց քաւեալ. Նար. ՟Գ. ՟Ի՟Է: *Այսպէս պատուաստեալ ʼի միմեանս շաբաթքն, որպէս քաղաք ʼի քաղաքէ ճանապարհօք մտանեն ʼի զատկին պահոց շաբաթն՝ իբրեւ ʼի թագաւորեալ քաղաք Արշ.: *Եւ ոչ որպէս բանք պատուաստելով կարգին, այնմ նմանեալ. Կոչ. ՟Դ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»