ՊԱՏՐՈՒՃԱԿ

ՊԱՏՐՈՒՃԱԿ
(րուճակի կամ րճակի, կաց.) NBH 2-0625 Chronological Sequence: Early classical, 6c, 11c, 13c գ. Կենդանի զենլի ʼի պէտս ուտելոյ կամ զոհելոյ, յորմէ եւ պատարագ. ռոճիկ յուտելի անասնոց. խաչն եւ արջառ, եւ այլն. *Ըստ մերում լեզուի՝ երիցս այսոցիկ, օդեաց, այծից, խողից՝ սեռաբար անուն է պատրուճակ. քանզի յորժամ ասենք, երթիցես բերցես պատրուճակ եւ զենցես, զերիս զայսոսիկ նշանակէ անյայտաբար. Մագ. քեր. եւ Երզն. քեր.: *Պատրուճակք՝ անյաշտք մի՛ մեռցին, եթէ յօդեաց եւ եթէ յայծեաց, եթէ յարջառոց եւ եթէ ʼի հաւուց, եւ եթէ ʼի խոզից: Զոհել պատրուճակս. Եղիշ. ՟Բ. ՟Գ: *Ոչ արիւն նոխազաց հեղու առ նոսա, եւ ոչ միս պատրճակաց յօշի եւ բաշխի. (յն. եւ ոչ մսոց հատմունք.) Ոսկ. մ. ՟Գ. 16: ի սուրբ գիրս ըստ յն. դնի πρόβατον ovis. ոչխար. որպէս եւ վր. րշխվարի, որ է նոյն. եբր. ծօն. որ է լծ. ըստ հյ. ձօն, եւ ղէն. *Զղենլիս իմ զոր զենի կարողաց իմոց պատրուճակս: Պատրուճակս եւ որթս դիեցիկս. ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 11: ՟Բ. Թագ. ՟Ծ՟Է. 29 : *Տային (առիւծուց) երկուս պատրուճակս. Դան. ՟Ծ՟Գ. 31. ուր եւ ըստ վր. գրի պատրուճակնի: Իսկ Եւս. քր. ՟Բ. ուր ասի. *Ներոնի՝ սինկղիտիկոսն ʼի համար պատրուճակի՝ բիւր եւ հազար դահեկան ʼի տարւուջ համարեցաւ տալ ... իմա իբր ռոճիկ, կամ ծախք կերակրոյ. ...

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Смотреть что такое "ՊԱՏՐՈՒՃԱԿ" в других словарях:

  • ԱՆՅԱՇՏ — ( ) NBH 1 0207 Chronological Sequence: Unknown date ա. Ոչ լեալ յաշտ. ոչ յազեալ. ոչ զենեալ իբր զոհ նուիրական. *Պատրուճակ անյաշտք մի՛ մեռցին. Եղիռ. ՟Բ. (ա՛յլ ձ. անյազ. այլ, անյազդք:) …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՉԽԱՐ — (ի, աց.) NBH 2 0517 Chronological Sequence: Unknown date, 5c, 12c գ. (որպէս ոչ խարեալ մալեալ. կամ որոճօղ զխար՝ զբուտ.) πρόβατον ovis, pecus ἁμνός, ἁρήν agnus. վր. ցխովարի. Ընտանի եւ հեղ չորքոտանի մայական՝ որոճօղ, որոյ ծնունդն ասի Գառն, եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊԱՏԱՐԱԳ — (ի, աց.) NBH 2 0605 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c գ. Որպէս Պատրուճակ, որ է Զենլիք ʼի կենդանեաց, եւ որպէս Պտուղ երկրի՝ պատուասիրութեամբ իմն ընծայեալ Աստուծոյ. որ եւ ԶՈՀ. իբր յն. թիսի՛ա, որ ի գիրս Փիլոնի ՝ մեկնաբար… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՍԵՌԱԲԱՐ — ( ) NBH 2 0707 Chronological Sequence: 11c, 13c մ. γενικῶς generatim, in genere, generaliter. Ըստ սեռի. սեռականապէս. ընդհանրապէս. *Յատուկ, եւ սեռաբար: Որոց սեռաբար երկիրս այս տիրեաց: Նիւթ գոլ սեռաբար. Մագ. ՟Ծ՟Բ. եւ Մագ. ոտ. խչ.: *Անուանեալ է… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»