- ՊԱՐՊԱՏԵՄ
- (եցի.) NBH 2-0639 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 11c, 12c ն. ՊԱՐՊԱՏԵՄ ՊԱՐՊԱՏԻՄ. πιπλάω, πίπλαμαι impleo, or ῤήγνυμι , διαρρήγνυμι, -μαι disrumpo, -or. Պարապատել. որպէս շուցրջ պատել լիութեամբ իրաց. առլնուլ իսպառ մօտ ʼի պատառումն. խճողել, իլ, եւ գրեթէ պայթուցանել, պայթիլ. լեփ լեցուն ընել՝ ըլլալ, տկռիլ, ճաթիլ, ճաթռտիլ. ... *Փակեցին ʼի ներքս բազմութիւն ձկանց յոյժ, մինչեւ պարպատէին ուռկանք նոցա. Ղկ. ՟Է. 6: *Զուռկանսն լըցեր եւ պարպատեցեր: Անդ բազմութիւն ձկանց մտին, զցանցս ուռկանին պարպատէին. Գանձ.: *Որովայն պարպատեալ՝ ոչ ասէ շատ ʼի մթերս իւր. Վրք. հց. ՟Է: *Յղփացեալ է գութ սիրոյ ʼի մարսն. վասն որոյ եւ ծանրեացեալ պարպատեն ստինքն կաթամբ. Փիլ. ել. ՟Բ. 8: *Ի վերայ նստելոց է որովայնի խանչումն այտուցեալ եւ պարպատեալ. Փիլ. ՟ժ. բան.: *Մարմինն սառի եւ պարզոյ հանդիպեալ՝ նախ իսկ լինի բովանդակն կապուտակ՝ մածուցեալ արեան. ապա պարպատէ: Երակք պարպատեալք՝ ʼի ներքուստ խռովութենէն բեկեցելոյ չնչոյն. Բրս. ՟խ. մկ. եւ Բրս. վաշխ.: *Յորում պոռնիկքըն յագէին, եւ հացկատակք պարպատէին. Յս. որդի.: ն. ՊԱՐՊԱՏԵԼ. ն. Շուրջ պատել. որպէս պարապնդել. պարաւանդել. ... *Նոյնօրին յառասանիցն այն պարպատեալ զմէջս եւ զկողսն. Մագ. ՟Ծ՟Զ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.