- ՊՇՆՈՒՄ
- (պշեայ, պշուցեալ.) NBH 2-0658 Chronological Sequence: Early classical, 6c, 12c չ. ՊՇՆՈՒՄ ἁτενίζω, ἁτενῶς ἁναβλέπω , κατανοέω, προσνοέω intentis oculis prospicio, contueor, adverto. որ եւ ՊՇՆԵԼ. (իբր ուշ ունել՝ դիտել որպէս պուշ կամ ապուշ). Յառիլ. ձկտել զաչս. անթարթափ աչօք ակնարկել. ակնակառոյց լինել սքանչանալով կամ պակչելով. ձիգ ձիգ նայիլ, պաղած նայիլ. *Պշուցեալ հայէին ընդ երկինս երթալոյ նորա: Կամ ընդ մեզ զի՞ էք պշուցեալ: Յոր պշուցեալ հայէի: Պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր՝ որ ծնանիցի ʼի հայելոջ: Պշուցեալ հայէի ընդ եղջիւրս նորա. Գործ. ՟Ա. ՟Գ. ՟Ժ՟Ա: Յկ. ՟Ա. 23: *ընդ երդն պշուցեալ հայէր յերկինս. Եղիշ. ՟Ը: *Եթէ ʼի ճառագայթս արեգականն ոք պշնուցու, ոչ միայն չհասանէ նայել հաւաստեաւ, այլ եւ վրիպի՝ եւ կարի իսկ վնասի. որչափ եւս առաւել որ ընդ անմատոյց լոյսն կամիցի պշնուլ մտացն աչօք. Ոսկ. ՟բ. տիմ. ՟Բ: *Պշնելով, եւ շնչմարելովն՝ ճանաչէ զպայծառութիւն լուսաւորութեանն. ոչ զի ետես, այլ զի ոչ ստէպ պշեաւ, իմացաւ. Սեբեր. ՟Ա: *ընդ որ խելացնորեալք անձանձրոյթ պշնուն (ընդ աստեղս) զբոլոր գիշերս զօրէն յիմարելոյ. Պիտ.: *Թանձրասրտացն՝ որ միշտ յերկիր եւեթ հայնէին, եւ ընդ գետին պշնուին. Ոսկ. ես.: *Զի՞նչ էր պշնուլն ընդ գեղ պոռնկին, եւ զի՞նչ ողբումն. Մաշկ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.