ՊՍԱԿ

ՊՍԱԿ
(ի, աց.) NBH 2-0661 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c, 14c գ. պ. փիսակ: στέφανος (ստեպանոս). στεφάνη (յորմէ թ. իստիֆան ). corona διάδημα diadema στέμματα serta, infulae. Բոլորշի զարդ գլխոյ ʼի պէսպէս յօրինուածոց՝ որպէս թագ արքունի. որ եւ Յեզեր. որպէս բրաբիոն յաղթողաց ʼի մրցանս, կամ մարտիրոսաց, եւ այլն ... *Որոյ անունն ստեփանոս կարդացեալ, որ ըստ ելլադականին (ʼի մեզ՝) պսակ առձայնի. Նար. խչ.: *Եւ առ զպսակն մեղքոմայ թագաւորին նոցա ʼի գլխոյ նորա: Եդիր ʼի գլուխ նորա պսակ ʼի փարէ պատուականէ: Պսակ ունէր ոսկի: Առցես արծաթ, եւ արասցես պսակ. եւ այլն: *Պսակ իմանամք տիրապէս՝ որ եդեալ լինի ʼի գլուխ թագաւորաց՝ յորժամ օծանին. Խոսր.: *Ընկեցեալ զերկրաւոր պսակն՝ զհետ ընթանայր երկնաւորին. Խոր. ՟Բ. 89: *Պսակն փառաց: Պսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տէր. Յկ. ՟Ա. 12: ՟Ա. Պետ.: Յայտն. եւ այլն: *Իջին զօրքն վերինք, եւ զփառաբանութեան պսակս մատուցին մեծ թագաւորին. Եփր. ի ծն. քրիստոսի.: *Ցուլս եւ պսակս հասուցեալ ... կամէր զոհել. Գործ. ՟Ժ՟Դ. 12: *Պսակ պարծանաց: Պսակ շնորհաց: Պսակ վայելչութեան, գեղեցկութեան եւ այլն: *Որդիքն ըստ նմանութեան պսակի շուրջ զնովաւ բոլորեալ. Իսիւք.: *Մինն ʼի նոցանէ փութացաւ վրիպեաց ʼի սուրբ պսակէն: Մի զրկեսցին ʼի ցանկալի պսակացն. Եղիշ. ՟Է. եւ ՟Ը: ՊՍԱԿ. որպէս մանեակ գլխոյ փեսային եւ հարսին. ... *Իբրեւ փեսայիեդ ինձ պսակ. Ես. ՟Կ՟Ա. 10: *Վասն զի պսակ փեսային է խաչն եւ չարչարանքն, ապա յայտ է թէ խաչիւն պսակեաց քրիստոս զեկեղեցի եւ չարչարանօք. Գէ. ես.: Եւ Օրհնութիւն խորհրդոյ ամուսնութեան. *Իբրեւ կատարեցին զհարսանիսն, եդին պսակ ʼի սուրբն վոնիփատոս ʼի մեծ եկեղեցին. Վրք. հց. ՟Ծ՟Դ: *Եթէ ոք գաղտ պսակ դնիցէ, պսակադիրն լուծցի. Կանոն.: *Պսակն անվաւեր լիցի. Յհ. իմ. ատ.: *Մի՛ ոք ʼի ձէնջ գաղտ պսակ դիցէ ումք ... հասարակաց տեսւոթեամբ յայտնի դիցի պսակն. Շ. ընդհանր.: ՊՍԱԿ Ի ՓՇՈՑ կամ ՓՇԵԱՑ. որպէս այն՝ զոր բոլորեցին ʼի գլուխ փրկչին մերոյ. *Առեալ ʼի մէնջ զ՝ի խշոց պսակն՝ եւ եդ ʼի գլուխ հաւատացելոց պսակ լուսափայլ. Մեկն. ղկ.: *Պսակաւն փշեայ. Նար.: ՊՍԱԿ ԱՐԵԳԱԿԱՆ. Բակն նորին, կամ ամանն. *Այնպէս զարդարէ զդեցողն, որպէս եւ ոչ զերկինս պսակն արեգական, եւ ոչ պարաձեւ բակք աստեղաց. Ոսկ. ես.: ՊՍԱԿ. Ծնօտք կամ շրջանակք իրաց. ... *Արասցես սեղանոյն պսակ ուղկեան շուրջանակի. եւ արասցես պսակին ծնօտս. Ել. ՟Ե. 25. եւ այլն: *Արասցես պսակ շուրջ զտանեօքն, զի մի՛ ոք ʼի վայր անկցի. Օր. ՟Ի՟Բ. 8: ՊՍԱԿ. Բոլորշի խուզումն հերաց եկեղեցականացն ʼի գագաթունս նոցա. կուլակ դպիր. *Դլերիկոքսն պսակ արասցեն ʼի գլուխ ʼի ձեւ բոլորի ʼի նշան եկեղեցականութեան. Մարթին.: ՊՍԱԿ. Բոլորումն կամ շրջան տարւոյ. *Օրհնեսցի պսակ տարւոյ քաղցրութեան քոյ. Սղմ. ՟Կ՟Դ. 12: *Զբոլոր պսակս տարւոյն քաղցրութեամբ պարգեւեսցես նոցա. Ճ. ՟Ժ.: ՊՍԱԿ (2-0959) Տ. ՓՈՒՇ

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Полезное


Смотреть что такое "ՊՍԱԿ" в других словарях:

  • ՓՈՒՇ — (փշոյ, ոց.) NBH 2 0959 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c, 13c գ. ἅκανθα spina, vepres. Բոյս խայթոցաւոր, կամ սայրասուր սիաք բուսոց եւ տնկոց. տիքէն. դիքէն (լծ. տէգ.) *Փուշ եւ տատասկ բուսուսցէ քեզ: Քարշեցից զմարմինս ձեր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊՍԱԿԱԴԻՐ — ( ) NBH 2 0662 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 12c ա. Որ դնէ պսակ յաղթողաց. *ՊՍակքս մերձ, եւ պսակադիրք յօրժարք . եւ որք պսակինն՝ չիք առաջին. Ճ. ՟Ը.: *Զինուորք երկրաւոր թագաւորաց ունին պսակադիրք զզօրագլուխսն. Վրք.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՍՏԵՂԵԱՅ — ( ) NBH 1 0318 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c ա. Յաստեղաց կազմեալ. աստղէ. ... *Պսակ աստեղեայ յերկոտասանից. Յայտ. ՟Ժ՟Բ 1. յն. աստեղաց երկոտասանից: *Պսակ աստեղեայ իջեալ յերկնից ʼի վերայ դագաղացն. Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Ե.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՍՏՂԱՊՍԱԿ — (ի.) NBH 1 0320 Chronological Sequence: Unknown date գ. Աստեղեայ պսակ. աստղէ պսակ. ... *Աստղապսակ ʼի լուսոյ կազմեալ՝ եւստրատիոսեաց սրբոց պարգեւեալ. Գանձ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴՍՏԵՐԱԳԻՐ — (գրի, րաց.) NBH 1 0641 Chronological Sequence: 15c գ. ԴՍՏԵՐԱԳԻՐ կամ ԴՍՏՐԱԳԻՐ. Որդեգրեալ աղջիկ. դուստր որբ մնացեալ, եւ որդեգրեալ ումեք. հոգեզաւակ աղջիկ. ... *Որդէգրօղն ոչ կարէ առնել պսակ ընդ դստերագրին: Որդէգիրն եւ դստրագիրն ոչ կարեն առնել պսակ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴՍՏՐԱԳԻՐ — (գրի, րաց.) NBH 1 0641 Chronological Sequence: 15c գ. ԴՍՏԵՐԱԳԻՐ կամ ԴՍՏՐԱԳԻՐ. Որդեգրեալ աղջիկ. դուստր որբ մնացեալ, եւ որդեգրեալ ումեք. հոգեզաւակ աղջիկ. ... *Որդէգրօղն ոչ կարէ առնել պսակ ընդ դստերագրին: Որդէգիրն եւ դստրագիրն ոչ կարեն առնել պսակ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԾԱՂԿԵԱՅ — ( ) NBH 1 1003 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c ա. ԾԱՂԿԵԱՅ ԾԱՂԿԵՂԷՆ. ἁνθινός floridus, e floribus factus. Կազմեալ ʼի ծաղկանց, կամ ծաղկաձեւ զարդուք. ծաղկէ. ... *պատմուճան ծաղկեայ. Ծն. ՟Լ՟Է. 3. 23: Պիտ.: *Ծաղկեայն եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԾԱՂԿԵՂԷՆ — ( ) NBH 1 1003 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c ա. ԾԱՂԿԵԱՅ ԾԱՂԿԵՂԷՆ. ἁνθινός floridus, e floribus factus. Կազմեալ ʼի ծաղկանց, կամ ծաղկաձեւ զարդուք. ծաղկէ. ... *պատմուճան ծաղկեայ. Ծն. ՟Լ՟Է. 3. 23: Պիտ.: *Ծաղկեայն եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՇԱՄՓՐԱԿ — (ի, աց.) NBH 2 0464 Chronological Sequence: Early classical, 13c, 14c գ. διάδημα diadema στέφανος, στέμμα corona. Պսակ հիւսեալ: թագ. թաճ, շէնկեար, շիանկեար, էֆսէր: *Ուրախացի՛ր պսակ կուսից. պսակդ՝ այլ լեզուաւ շամփրակ ասի. եւ է՛ զի յաղթանակ ʼի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՇԱՐ — (ի, ից կամ ուց.) NBH 2 0467 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c գ. κλῶσμα fila, alligatora σειρά series, linea, catena, funis δεσμός nexus τάξις, τάγμα ordo. (լծ. թ. սըրա. յն. սիրա՛. լտ. սէ՛րիէս )… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»