- ՊՐԾԱՆԻՄ
- (պրծայ կամ ծեայ.) NBH 2-0666 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c, 13c ձ. συμφεύγω, διαφεύγω, ἁπαλλάγομαι , λύτρουμαι fugio, effugio, evito, effluo, dimittor, redimor. որ եւ ՓՐԾԱՆԻԼ, ՓՐԹԱՆԻԼ .Զերծանիլ. ճողոպրիլ. խոյս տալ. ելանել ʼի ձեռաց. պրծիլ, խալըսիլ. ... *Արդար յորսողաց պրծանի (կամ փրծանի): Ինքն տիմոթէոս պրծեալ ընդ ամբոխին՝ ʼի փախուստ դառնայ. Առակ. ՟Ծ՟Ա. 8: ՟Բ. Մակ. ՟Ծ. 32: *Այր՝ որ յաւազակաց մերկ պրծանի, նմա է պիտոյ հանդերձ. Մծբ. ՟Է: *Անհնար էր նմա ʼի ձեռաց նոցա պրծանել. Լաստ. ՟Ծ՟Ը: *Ոչ եթող զնա ʼի ձեռաց իւրոց պրծանիլ. Վրք. հց. ՟Ի՟Զ: *Ի թշնամեա՞ց ճողոպրեցար, եթէ ʼի դանէ պրծեար (կամ պրծար): Պրծանէին ամենայն արդարքն, զոր կլեալ էր մահու. Կոչ. ՟Ծ՟Դ: *Պրծեալ ʼի պատժոց. Նար. ՟Հ՟Թ: *Սկսաւ խօսել ընդ յովաբու, զի թագաւորութիւնն որ պրծաւ (կամ պրծեալ) յեղբօրէ նորա, առցէ զնա. Եփր. թագ.: *Մինչչեւ պրծեալ՝ ծնեալ իցէ արու մանուկ: *Փախեաւ ʼի պատժոցն բաբեղոնի, եւ պրծաւ ʼի հինէն գովգայ: *Փախեաւն եւ պրծաւ՝ ʼի մեր օրինակս՝ ապրեցա՛ւ է. Գէ. ես.: ՊՐԾԱՆԻԼ. Ի բաց փարատիլ. թօթափիլ. *Պրծանիցին ʼի քէն ամենայն մեղք քո : Մինչդեռ կամիցիս դու կատարել զաղօթսն քո, պրծանիցին ʼի քէն իրքն հանգստեան . Մծբ. ՟Դ: ՊՐԾԱՆԻԼ ՅՈՒՇՈՅ. Ելանելի ʼի մտաց. ʼի մոռացոնս անկանիլ. մտքէն ելլել. *Մի՛ ինչ իցէ, որ պրծանից յուշոյ յիշատակաց. Ոսկ. յհ. ՟Ա. 1:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.