- ԱՆՁԿԱՆԱՄ
- (ացայ, ցեալ.) NBH 1-0191 Chronological Sequence: Unknown date, Early classical չ. ԱՆՁԿԱՆԱՄ որ եւ ԱՆՁԿԱԼ. ποθέω, ἑπιποθέω desidero, concupisco Անձուկ ունել կամ կրել. կարօտանալ. ցանկանալ. փափաքել. ... *Ի մեկնել նորա՝ անձկանայ առ նա: Անձկացեալ եմ տեսանել զձեզ: Անձկացեալ են առ ձեզ վասն առաւել շնորհացն Աստուծոյ՝ որ են ʼի ձեզ: Անձկացեալ եմ առ ձեզ ամենեսին գթովքն Քրիստոսի Յիսուսի: Ինքն իսկ յոյժ անձկացեալ է տեսանել. Իմ. ՟Դ. 2: Հռ. ՟Ա. 11: ՟Բ. Կոր. ՟Թ. 14: Փիլիպ. ՟Ա. 8: ՟Բ. 26: *Յորժամ յափշտակեսցէ զանձկացեալս իւր: Այժմ տեսանես զՔրիստոս, առ որ անձկացեալն էիր. Ագաթ.: Իսկ Շար. *Ընդ նեղ դուռն անձկացեալ ճանապարհին", է երկդիմի, այս ինքն նեղ, անձուկ. կամ ցանկացեալ, ցանկալի:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.