ՋԻԼ

ՋԻԼ
(ջլի, ջլաց.) NBH 2-0674 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 13c գ. ՋԻԼ ՋԻՂ եւս եւ ՋԵՂ. νεῦρον, -ρία, -ρά nervus. Նեարդ պնդագոյն իբր լար անխզելի ʼի մարմնի կենդանեաց. զօդ յօդից ուժոյ՝ շարժութեան՝ քաջ զգայութեան. ... *Եօթն ջլօք գալարովք: Ջիլս գալարս: Խզեաց զջիլսն: Ոսկերօք եւ ջլօք հանար զիս: Ջիլք իմ լուծեալ են: Ջիլք երկաթիք՝ պարանոց քո. եւ այլն: *Ձգական եւ ուժգնագոյն քան զմարմին, եւ գիջագոյն եւ կակղագոյն քան զոսկերս ստացաւ զօրութիւն ջիլքն: Զոսկերս եւ զուղեղ կապելով առ միմեանս ջղիւք. Պղատ. տիմ.: *Անգայտ ոսկերօք եւ մարմնովք եւ ջղիւ. անդ: *Ջլօք երկաթեօք պնդեալ պահեն. Եփր. պհ.: *Ճարճատիւն հարաւ ամենայն ջղացն: Ջղացն յուղեգնացութեանն յաւէտ ձգեցելոյ. Եղիշ. ՟Ը: Յհ. իմ. երեւ.: Նմանութեամբ, Ոյժ. զօրուծիւն. *Մեղաց ջիղք հարան, եւ սատանայի բռնութիւնն շիջաւ. Ոսկ. ես.: *Համբերութիւն ջիլ եւ զօրութիւն է անձին. Կլիմաք.: *Չարացն կեանք՝ ջիլք չարութեան լինին. Եփր. աւետար.: *Թագաւորն փառաց հետամուտ եղեալ՝ եհատ զջիղս աւազակին, եւ ձերբակալ առնելով կապեալ ած ʼի դատաստան մահու. Արշ. ՟Ի՟Թ: *Զո՞յր ուրուք ջիլս հարկանիցէ այնպիսի բանք. Ոսկ. մ. ՟Բ. 27: Իբր արջառաջիլ. ջալոտ. *Տանջեալ զնա ջղօք. Արծր. ՟Ա. 5:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Смотреть что такое "ՋԻԼ" в других словарях:

  • Jil, Armenia — For the village in Azerbaijan, see Cil, Azerbaijan. Infobox Settlement official name =Jil Ջիլ native name = pushpin mapsize =150px subdivision type = Country subdivision name = Armenia subdivision type1 = Marz (Province) subdivision name1… …   Wikipedia

  • Jil (Gegharkunik) —  Pour l’article homonyme, voir Jil.  40° 27′ 16″ N 45° 27′ 13″ E / …   Wikipédia en Français

  • ԱՄՈԼԱՋԻԼ — (ջլի.) NBH 1 0071 Chronological Sequence: Early classical գ. Զոյգ կամ հաստաձիգ ջիլ՝ որ ʼի զիստն կամ ʼի յետին կողմն բարձից կենդանւոյ. (ռմկ. ըստ ոմանց՝ մամուջեղ.) ըստ եբր. քաֆ իբր ոլորք. յն. է զի դնէ πλατύς այս ինքն լայնութիւն, կամ տախտակ (զըստի).… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐՋԱՌԱՋԻԼ — (ջլի, ջլաց.) NBH 1 0374 Chronological Sequence: Unknown date, 10c գ. νεῦρον nervus ջիլ արջառոյ. անդամ ցլու՝ չորացեալ խստապինդ, որ է գործի սաստիկ գանից. ... *Հարուածեսցին մտրակօք արջառաջալաց. Յհ. կթ.: *Հարկանել արջառաջլօք. ՃՃ. ստէպ: եւ Վրք. հց. ՟Ը …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿԱՐ — I. (ոյ, ոց, ովք կամ իւք.) NBH 1 1063 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c գ. καλώδιον funis, funiculus. Իբրեւ արմատ ներգ. բայիս Կարել, (այսինքն կար ընել. ... եւ լծ. ընդ թ. քիրիշ ) է նոյն ընդ. Կառան. խառան. այսինքն պարան.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՋԵՂ — ( ) NBH 2 0671 Chronological Sequence: Unknown date Տ. Ջիլ, կամ ջիղ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՋԻՂ — ( ) NBH 2 0674 Chronological Sequence: Unknown date գ. Տ. ՋԻԼ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»