ՍԿԶԲՆԱՒՈՐԵՄ

ՍԿԶԲՆԱՒՈՐԵՄ
(եցի.) NBH 2-0721 Chronological Sequence: Unknown date, 5c, 7c, 10c, 12c, 13c ն. ἅρχομαι inchoo. Սկիզբ առնել. սկսանել. նախ զառաջինն առնել ինչ. կր. լինել. *Անդուստ եւ զհիմնարկութիւն սուրբ եկեղեցւոյ սկզբնաւորեցին. Սհկ. կթ. արմաւ.: *Սկզբնաւորեաց զբանն (վարդապետութեան ʼի լերինն). Խոսր. պտրգ.: *Զոր նախ քան զյաւիտեանս սկզբնաւորեաց, եւ ʼի լրումն ժամանակի կատարեաց: Այնուհետեւ սկզբնաւորէր ʼի վարուցն յառաջատութիւն. Սկեւռ. ես. եւ Սկեւռ. լմբ.: *Արժան է հաստատուն հիմամբք սկզբնաւորել, զի մի ʼի փորձեաց անկանիցին. Մխ. առակ.: Սկզբնաւորեա ʼի մեզ զսրբութեան քո զերկիւղ. Գանձ.: *Աւետիս քեզ մարիամ, զոր գաբրիէլ սկզբնաւորեաց. Տաղ.: *Միաշաբաթի է սկիզբն լինելութեան, զի անդուստ սկզբնաւորեալ երկին եւ երկիր. Մամբր.: *Շնորհեա կատարել զսկզբնաւորեալ մատեան մաղթանաց. Նար. ՟Բ: *Անսկիզբ բանն յանսկզբնական ʼի հօրէ, եւ սկզբնաւորեալ ʼի կուսէն մարմնոյ զգեցմամբ: Անսկզբանն սկզբնաւորել, անժամանակին սկսանիլ. Շար.: Սկեւռ. ես.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»