- ՍՊԱՍԱՒՈՐԱԿԱՆ
- (ի, աց.) NBH 2-0737 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 14c ա. λειτουργικός, ὐπεργητικός, διακονικός ministralis, administratorius. Որ ինչ անկ է սպասաւորաց կամ սպասաւորութեան եւ պաշտաման, եւ հարկաւոր, որպէս սպասահարկու. *Որ զմարմնով եւ արտաքոյ՝ սպասաւորական գործեաց բան ունելով. Փիլ. լին. ՟Բ. 71: *Կալ մնալ ի սպասաւորական հնազանդութեան սուրբ թագաւորութեանդ. Ոսկիփոր.: *Առանց յապաղանաց ամենայն արարածք սպասաւորականք զհրամանս կատարեսցեն. Ագաթ.: *Ասել զնա ո՛չ ստացուած միայն, այլ եւ ի սպասաւորական զնա գոլ հոգւոց. Աթ. ՟Ժ՟Բ: *Ո՞չ ամենեքին են սպասաւորական հոգիք ի պաշտօն առաքեալք. Կիւրղ. գանձ.: *Են ինչ՝ որ սպասաւորականք են, եւ են ինչ՝ որ պետականք. իսկ սպասաւորականք՝ զգայականքն. Նիւս. բն. ՟Զ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.