- ՍՊԱՍԱՒՈՐԵՄ
- (եցի.) NBH 2-0737 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 12c ն.չ. διακονέω famulor, inservio, ministro եւ administro. Սպաս տանել. սպասահարկել. պաշտել. ծառայել. արբանեկել. եւ Հոգալ. մատակարարել. տնտեսել. տնօրինել. *Որդի մարդոյ ոչ եկն սպասաւորիլ, այլ սպասաւորել. Կիւրղ. գանձ.: *Հրեշտակք սպասաւորեն զօրէնս, եւ խօսին նոքօք: Սպասաւորին մեծամեծքն մեծամեծօքն, եւ փոքունք փոքումբք. Պիտառ.: *Զծառայի կերպարանս առեալ, եւ եկեալ՝ ոչ ի սպասաւորիլ, այլ՝ ի սպասաւորել բազմաց. Մեկն. ղկ.: *Մինչ մանուկն էր՝ սպասաւորէր զջորիս եղբարցն. Վրք. հց. ՟Դ: *Զինչ շնորհս որ տայ քեզ աստուած, ի պէտս կարօտելոց սպասաւորեա՛ զայն. Նեղոս.: *Ամենեցուն սպասաւորէ հաւատս. Լմբ. ստիպ.: *Կենդանեօքն փառաւորեալ սպասաւորի: Ի հրեշտակաց սպասաւորեցան: Սպասաւորեալդ ի հրեշտակաց. Պիտ.: Նար. յովէդ.: Շար.: *Բանք ի մտաց յառաջ եկեալք, եւ լեզուաւ սպասաւորեալք՝ յասողէն առ լսողն փոխին. Սարգ. յկ. ՟Դ: *Առանց կամաց իւրոց սպասաւորէ արարածոցս արեգակն: Սպասաւորեմք սուրբ ոսկերաց նոցա. Եղիշ. ՟Ը: *Ե՛կ հրեշտակ, սպասաւորեա՛ սքանչելեացս. Ոսկ. յաւետիս.: *Անհասութեան խորհրդոյն սպասաւորեցեր. Շար.: *Արագագոյն սպասաւորեսցէ սուրն, եւ յուղարկեսցէ զմեզ ի քրիստոս. Ճ. ՟Բ.: *Սպասաւորելով լինէր կամակատար. Խոր. ՟Ա. 33: 3
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.