ՍՐԲԱԳԻՐ

ՍՐԲԱԳԻՐ
(գրի, գիրք, գրաց.) NBH 2-0758 Chronological Sequence: Early classical, 7c ա.գ. ἀγιόγραφος hagiographus, a divinis viris scriptus, hagiographa, scripta santa. Սրբազան գրիչ, եւ գրեալն յայնպիսւոյն. սուրբ գիրք. որ եւ ՍՐԲԱԳՐԵԱԼ ԳԻՐ. իսկ ըստ որոշման եբրայեցւոց՝ Սրբագիրք կոչին առանձինն (եբր. սէթուպիմ, այսինքն գրեանք, մատեանք) երրորդ հատուած աստուածաշնչի, այսինքն գիրք յովբայ, սողոմոնի, դանիէլի, եզրի, եսթերայ, եւ մնացորդք կրկին. *Երրորդ դարձեալ գումարութիւն եբրայեցւոցն, զոր զսրբագիրսն կարգեն: Սրբագրացն, Յռջբ. ՟Ա. Թագ. ըստ հերոն: *Երրորդ գումարութիւն առնեն, զոր սրբագիրք կոչեն: Որպէս սրբագրացն. Եփր. ՟ա. թագ.: *Յայտ առնեն նոցին իսկ (հրէից) սրբագիրք. Ոսկ. եբր.: *Արի՛ որ ննջեսդ եւ այլն. եւ այս բան ի սրբագրաց վկայի. որ ոչ մեզ յայտ է. Ոսկ. եփես.: *Ի գիրս հաւաքէին զճառս եւ զմեկնութիւնս սրբագրաց: Այլ եւս գիրս շարագրեաց վարդապետականս, եւ մեկնութիւնս սրբագրաց. Սոկր. ՟Բ. 3. 4:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»