- ՍՐՏԱԲԵԿԵՄ
- (-) NBH 2-0763 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 12c, 13c, 14c ն. ՍՐՏԱԲԵԿԵՄ ՍՐՏԱԲԵԿԻՄ. Բեկանել զսիրտ. բեկանիլ սրտի. սրտաբեկ ահաբեկ լինել. *Սրտաբեկեաց (կամ միջաբեկեաց) զնա տրտմագին: Գոչել ի վերայ թշնամեացն եւ սրտաբեկել. Գանձ.: Բրսղ. մրկ.: *Եթէ տագնապ ինչ հասանիցէ, ընդ անձանց եւ ընդ քո առ հասարակ սրտաբեկիմք. Կիւրղ. թագ.: *Բազում գազանք զարհուրեալ սրտաբեկին ի ձայնէ ահագին բարբառոյ նորա (առիւծո՛ւ). Վեցօր. ՟Թ: *Սրտաբեկեալ պահապանացն՝ զարհուրեալ մեռանէին: Սրտաբեկեալք զարհուրէին. Շար.: Փարպ.: *Սրտաբեկեալ զարհուրի եւ ամաչէ. Սարգ. ՟ա. յհ. ՟Ը: *Յոյժ սրտաբեկեալ խոցիմ, յորժամ տեսանեմ զազգս մեր՝ անփոյթ արարեալ զիմաստասիրական ուսմանց. Երզն. քեր.: *Յորժամ յիշեմ զահաւոր զբեմբն դատաստանին, սրտաբեկեալ լինիմ յերկեղէն: Սրտաբեկեալ չարն անդնդային՝ ընդ յայտնութիւն կենարար խաչին. Գանձ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.