ՎԱՆԳԵՄ

ՎԱՆԳԵՄ
(գեալ.) NBH 2-0782 Chronological Sequence: 6c, 13c, 14c, 18c ն. ՎԱՆԳԵԼ. Վանկ կամ փաղառութիւն կազմել. հնչել. *Զյաւիտեանն եւ զառաւօտն այսպէս պարտ է վանգել. Նչ. քեր.: Կամ թէ ըստ Երզնկացւոյն՝ իբր պարփակել կամ վանգակելով պատել տառիւք եւ յանգիւք. զի կարծի նշանակել երբեմն եւ Պաշարել, վտանգել. կամ շփոթի եւ ընդ Վանգել. զի գրէ Երզն. քեր. *Վանգ, իբր թէ ʼի միոջէ կողմանէ ձայնաւորն վանգեալ իցէ. իսկ փաղառութիւն՝ որ է հեգ, շուրջանակի պտտեալ ունի զձայնաւորն: Վանգ ասի, յորժամ ձայնաւորն ʼի միոջէ կողմանէ ʼի ձայնորդացն վանգեալ իցէ՝ յառաջոյ կամ ʼի վերջոյ. իսկ փաղառութիւն՝ որ շուրջանակի պատեալ է ձայնաւորն ʼի ձայնորդացնʼʼ: Որ է ըստ մտի մեկնութիւն. ուր ʼի յն. մի եւ նոյն է վանկ կամ փաղառութիւն, այսինքն ʼի միասին առումն տառից ինչ: Տարտամ է եւ միտ բանիցս. *Վասն բուռն հարկանելոյն եւ վանգելոյն զնմանէ: Բուռն հարեալք ʼի նոսա՝ վանգեալ մեռանին. Իրեն. ՟Դ. առ Լեհ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»