ՎԱՏԵՄ

ՎԱՏԵՄ
(եցի.) NBH 2-0787 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c չ. ՎԱՏԵՄ ՎԱՏԻՄ. ἁμβλύνομαι, ἁμβλυώττω, -σσω , ἁμβλυωπέω hebetor, obtundor, caecutio. Վատանալ աչաց՝ այսինքն տկարանալ ʼի ծերութենէ. վատիլ տեսութեան, նուազիլ, պակասիլ, կասիլ ʼի զօրութենէ. շլանալ. բթիլ. եւ Տկարանալ ո՛ր եւ է իրաց. *Վատեցին աչք նորա: Աչք իւր վատեալ էին: Վատեալ աչք իւր ʼի ծերութենէ իւրմէ. Ծն. ՟Ի՟Է. 1: Օր. ՟Լ՟Դ. 7: ՟Ա. Թագ. ՟Դ. 15: ՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 4: *Թերութիւնք ʼի ծերութեան, ապշութիւն, կասելն, վատելն. Ոսկ. տիտ.: *Վատէ զօրութիւն լուսոյ աչացն: Վատէ ʼի զօրութենէ, ծնկի ծիւրի հիւանդութեամբ. Վեցօր. ՟Զ. եւ ՟Ե: *Սուրբն մարկեղէս աստ վատեալ է յաչացն. Զենոբ.: *Մի՛ վատեսցէ որթ ձեր յայգւոջ. Մաղաք. ՟Գ. 11: *Որչափ վատի մարմին, այնչափ գիրանայ հոգին. Վրք. հց. ՟Ժ՟Ա: *Սովամահ վատեալ զմարմինս ընդ ոսկերսն քանցէի. Ոսկ. լուս.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ՎԱՏԵՄ" в других словарях:

  • ՎԱՏԻՄ — (եցայ.) NBH 2 0788 Chronological Sequence: Early classical ձ. Որպէս Տկարանալ աչաց. Տ. ՎԱՏԵՄ, իմ: Կամ իբր Ծուլանալ. Տ. ՎԱՏԱՆԱԼ. ὁκνηρός γίνομαι. *Քանզի՛ գործն արկանել եւ ʼի շահ ածել (զքանքարն) վատեցաւ, յիրաւի խոտեցաւ. Ոսկ. եփես. ՟Դ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»