- ՎԱՐԴԱՊԵՏԻՄ
- (եցայ.) NBH 2-0792 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 8c, 9c, 10c, 12c, 13c հ. (յն. ոճով). διδάσκομαι doceor, edoceor, disco. Ուսանել. սորվիլ, էօյրէնմէք. *Զոր լուայ յաստուայնոց բանից, զորս վարդապետեցայ ʼի սրբոց հարցն. Առ որս. ՟Ը: *Որ ուրանայն զինքն, ոչ զոր խորհի՝ առնէ, այլ զոր վարդապետի. Բրս. հց.: *Այսու զխոնարհութիւն վարդապետիմք. Խոսր.: *Պինդ ունել զաւանդութիւն՝ զոր վարդապետեցան ʼի նմանէ. Նախ. ՟բ. թես.: *Ոչ որ վարդապետեցան՝ են երանելիք, այլ որք արդիւնաւորեցին զվարդապետեալսն. Նանայ.: *Զհրահանգս առ ʼի նոցանէ վարդապետիմք բարեպաշտութեան. Սարկ. պատկ.: *Այնպիսիքն ʼի բաց սասանեցուցանել զհեծեալն վարդապետին: Վարդապետեցի՛ր զաւետարանական քաղաքականութիւնս. Բրս. յուդիտ. եւ Բրս. մկրտ.: *Ընդհանուր աշխարհ ʼի նմանէ վարդապետեալ ուսանի. Խոր. ՟Գ. 57: *Ի քէն իսկ վարդապետեալ զամենապարգեւ կարգս եկեղեցւոյ. Նար. ՟Հ՟Ե: *Սոսկալի դորայովդ աղետից վարդապետեալ լինի տեսութեամբ: Նոքին եւ վարդապետին մշակելեաւս՝ ունել զվարս անստգտանելի ճանապարհաց. Պիտ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.