ՎԱՐԵՄ

ՎԱՐԵՄ
(եցի.) NBH 2-0793 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c, 13c ն. պ. վարանտէն (ըստ ամենայն նշ.) Նոյն է եւ յն. լտ. արօ՛օ, ա՛րօ. ἁρόω aro ἁροτριάζω sero σπείρω semino, spargo κατασπείρω dispergo. Վար առնել կամ ʼի վար արկանել զերկիր. արտ վարել. արօրադիր առնել. հերկել եւ ցանել. սերմանել, եւ գործել զերկիր. մշակել. վարուցան ընել, բռնել, բանեցնել, ցանել. ... *Որ զխիստ եւ զքարուտ երկիր վարեն. Փիլ. ՟ժ. բան.: *Վարեցին արտս, եւ տնկեցին այգիս: Ոյք վարէին արտասուօք, ցնծութեամբ հնձեսցեն: Վարէր (զերկիր) երկոտասան եղամբք: Հարկիք եզանցն վարէին: Զայգի քո մի՛ վարեսցես այլեւայլ. մի վարեսցես զայգի քո այլեւայլ (անասնովք): Մի՛ վարեսցես զեզն եւ զէշ ʼի միասին (յն. յեզն եւ յէշ. այսինքն լծելով զնոսա ʼի միասին): Իբրեւ վարէր այր իսրայէլի, ելանէր մադիամ: Աղարտ վարել (յն. ցանել աղս). եւ այլն: *Քանզի նման է, որպէս եւ ոք երկրագործ յարբեցութենէ եւ կամ ʼի խելայեղութենէ ցորեան ʼի լիճս եւ յուխս փոխանակ դաշտից վարիցէ. Փիլ. ՟ժ. բան.: *Յանհիւթ ապառաժ տեղին թէպէտ վարել վարիցէ ոք, անմասն եղեալ ʼի պաղոյն զրկի. Ագաթ.: կր. ՎԱՐԵՄ. ἅγω, ἁπάγω, ἁνάγω duco, abduco, reduco. Ածել. բերել. տանել. շարժել. ձգել ʼի մի կողմն. կր. բերիլ. *Վարել զսայլ, կամ զանասուն: Վարել զմարդիկ ʼի գերութիւն, կամ բռնութեամբ, կամ ʼի խաղաղութիւն: Վարիլ ʼի սպանդ, կամ ʼի ցանկութիւնս: Հոգւով աստուծոյ վարին: Վարեցաւ յիսուս յանապատ ʼի հոգւոյն՝ փորձիլ ʼի սատանայէ: Վարէր հոգւովն յանապատ. եւ այլն: *Ոչ եթէ բռնի ինչ վարելով, այլ պատիր խաբէութեամբ տան (դեւք) գործել անբաւ չարիս. Եղիշ. ՟Բ: ՎԱՐԵՄ. κυβερνάω, διακυβερνάω guberno διέπω administro, dispono εὑθύνω, κατευθύνω, διοικέω, ἑπιστατέω rego, dirigo, modero. Ուղղել. ղեկավարել. տնտեսել. կարգաւորել. կառավարել. ... *Քո հայր վարէ տեսչութիւնդ (զնաւս ʼի վերայ ջուրց): Վարեսցէ զաշխարհ սրբութեամբ եւ արդարութեամբ: Արդար ես, եւ արդարութեամբ վարես զամենայն. եւ այլն: *Ի վերուստ ամենեցուն վարիչ զաշխարհս զայս ուղիղ վարելով. Փիլ. յովն.: *Միոյ արարչի գործ է ամենայն ինչ, եւ նոյն վարէ եւ տածէ զբնաւ. Եզնիկ.: *Վարէր զիւր իշխանութիւն օրինօք մոգուցն. Եղիշ. ՟Ա: *Այս անուն զինքն ուղղակի վարէ, այսինքն անարատաբար կեայ, եւ բարւոք քաղաքավարի. Պրպմ. ՟Լ՟Բ: ՎԱՐԵՄ. ἑλαύνω, συνελαύνω agito, impello. Խաղացուցանել. մղել. քշել. առաջ տանիլ. ... *Ետես զնոսա հողմակոծեալս ʼի վարել: Գնասցեն նաւք քո վարեալք: Վարեալ իբրեւ ասպարէզս քսան եւ հինգ կամ երեսուն: Նաւք ʼի սաստիկ հողմոց վարին: Մէգք վարեալք ʼի մրրկէ: Վարէր ʼի դիւէն յանապատ. եւ այլն: Իսկ Միք. ՟Բ. 2. *Վարեսցին ʼի մարդկանէ ընդ խրումʼʼ. յն. ʼի բաց բարձցին. ՎԱՐԵՄ. որպէս Վարսել. մխել. խօթել, ներս հրել. *Վարեաց ցցովք ընդ որմննʼʼ. յն. կարեաց կամ հիւսեաց. Դտ. ՟Ժ՟Զ. 14: *Ցից վարեալ երկաթի ընդ ճակատն. Խոր. ՟Ա. 12: *Զսուր իւր անդէն յանձն իւր վարեալ է. Կոչ. ՟Ժ՟Ե: *Վարեցին չորս ցիցս միում միում ʼի նոցանէ: Վարեցին քարինս ընդ գոգս նոցա, եւ ցրուեցին զաղիս նոցա. Ագաթ.: չ. ՎԱՐԵՄ. չ. (դուն ուրեք). որպէս Վարիմ. ձ. կամ դիմել. *Որք վարենն աստեղօք. Մխ. երեմ.: *Եղեւ յերկրի. վարեաց էջ աբրահամ յերկիրն եգիպտացւոց. Եփր. ծն.: ն. ՎԱՐԵՄ. ն. ՎԱՐԻՄ. հ. χράομαι usurpo διάγω vitam ago, traduco. Ի վար արկանել զիրս, եւ անցուցանել զկեանս. *Որ վարենն զաշխարհ, որպէս թէ չվայելիցեն. ՟Ա. Կոր. ՟Է. 31: *Խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարեսցուք զկեանս մեր. ՟Ա. Տիմ. ՟Բ. 3: *Որք զամենայն զկեանս իւրեանց վարեցան յախտի ցանկութեան. Փիլ. ՟ժ. բան.: Տե՛ս զյաջորդ բառն, որ առաւել է հայկաբան: ձ. ՎԱՐԻՄ եցայ. ձ. χράομαι utor, usurpo, conversor. Ի վար՝ ʼի կիր՝ ʼի գործ արկանել. ʼի պէտս կամ ʼի կիր առնուլ. պիտանանալ. քաղաքավարիլ. գործածել, բանեցնել, վարուիլ, շարժիլ. ... *Բարկութեամբ վարեալ՝ կործանեաց զիս: Չարաչար բարկութեամբ վարեցաւ ընդ իս: Անօրէնութիւնք (վնասակար են), որոց վարին նովաւ: Վարեսցուք արարածովքս զբաղեալք իբրեւ ʼի մանկութեան: Որով (իմաստութեամբ) որք վարեցան՝ առ աստուած առաքեցին զբարեկամութիւն: Ոչ բնակէ ʼի մարմնի վարեցելոյ (այսինքն վարեցելում) մեղօք: (Կամ ըստ Գէ. ես. *Հոգին սուրբ ոչ բնակէ ʼի մարմին վարեցեալ մեղօքʼʼ): Զի մի՛ յորժամ եկից, սաստկութեամբ վարեցայց: Բազում համարձակութեամբ վարեսցուք. եւ այլն: *Վարեսցուք համբերութեամբն յոբայ: Տէրունականաւն վարեցի՛ր (կամ վարիջի՛ր) խրատով: Հասարակաբար երկոքումբք տեսանեմք վարեցեալ զաստուած, երկայնութեամբն եւ վրէժխնդրութեամբն. Իսիւք.: Շ. ընդհանր.: Յհ. իմ. պաւլ.: Գրով ինչ ոչ վարէին. Եւս. քր. ՟Ա: *Օրինակաւ վարի առ բանն: Օրինակաւ վարեալ՝ այդչափ դատեալ եղեւ: Ընդդէմ վարի մարդկան մտածութեանց. Իգն.: Իսկ Ել. ՟Լ՟Ե. 22. *Որպէս եւ միտք իւր վարէինʼʼ. իմա՛ ձգէին, կամ ձգեալ լինէին. յն. վարկանէր:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное


Смотреть что такое "ՎԱՐԵՄ" в других словарях:

  • ՎԱՐԻՄ — ( ) NBH 2 0794 Chronological Sequence: Unknown date Տ. ՎԱՐԵՄ, րիմ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»