ՎԵՐԱԲԵՐԵՄ

ՎԵՐԱԲԵՐԵՄ
(եցի, եւս եւ րի, րեալ.) NBH 2-0802 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 13c ն. ἁναφέρω, ἁνωφέρω , ἑπιφέρω, ὐπερφέρω, ἁνάγω refero, sursum fero, veho; infero, induco, profero, produco. Ի վեր բերել. վերաբեր առնել. բարձրացուցանել. ʼի վեր կամ ʼի դուրս հանել. կր. վերանալ, բարձրանալ. *Յանապատութենէ ʼի պատիւ վերաբերեաց: Հալէ զմթերս աղտեղութեան, եւ յառաքինութիւնսն վերաբերէ: Վերաբերեալ ʼի հեղգութենէ՝ յառաքինութեան վարս փութասցուք. Յճխ. ՟Դ. ՟Թ: *Ի խոնարհագունէն վերաբերէ ʼի բարձրագոյն զհարցուած. Ոսկ. ՟ա. կոր.: *Ներգործական զօրութեամբ վերաբերեաց ընդ ինքեան: Վերաբերիմք ընդ քեզ ճախրելով. Եղիշ. դտ. եւ Եղիշ. պատմ. ՟Ա: *Որոշեալ մարմին յիմացականէն ոչ վերաբերի ʼի գերակայն, այլ վայրիջի յերկիր ծնող իւր. Եղիշ. հոգ.: *Վերաբերեր քո յարութեամբ զմարդիկ ʼի կեանս: Եւ որք չափով վերաբերին, գեր քան ըզչափըն վերանան. Շ. այբուբ. եւ Շ. խոստ.: *Ծանրութիւն տապարին թեթեւութեամբ փայտին եղիսէիւ վերաբերեալ. Վահր. յայտն.: ՎԵՐԱԲԵՐԵԼ. Ի վեր հանել, ըստ որում յայտնել. հասուցանել. բանալ. *Վերաբերէին զբանն յունկն մեծի մատակարարարին: Զամենայն զմեղս վերաբերել պարտ է առաջնորդին. Ճ. ՟Ա.: Բրս. հց.: կր. ՎԵՐԱԲԵՐԵԼ. Ի վերայ բերել, կամ ʼի վեր բղխել, բուսուցանել. կր. շրջիլ ʼի վերայ. ʼի վերայ գալ. *Գաւազանն ահարոնի սաղարթս եւ ծաղիկս եւ պտուղս իսկ գլխովին յինքեան վերաբերէր. Նանայ.: *Նարդոս քրքում ինձ ընձիւղէր, վարդ՝ մանուշակ վերաբերէր. Շ. եդես.: *Սաբեկայ ծառոյն վերաբերեալ խոյ յողջակէզ: Զերեւումն հոգւոյն տօնեմք, վերաբերեալ (միանգամայն՝ կամ ʼի ձայն բարձր) աստուած խւստովանիմք. Շար.: *Հրամայէ աստուած արկղ շինել, որ վերաբերի ջուրց. Վրդն. պտմ.: *Անարեացն զի՞նչ ինչ ոչ բիւրապատիկ աղիտիցն վերաբերիցին թշուառութիւնք. Պիտ.: *Մերոցս նախանձ ʼի հակառակսն վերաբերի նոցա. Շ. ընդհանր.: ՎԵՐԱԲԵՐԵԼ. Յառաջ բերել. արտաբերել. բարբառել. ճառել. *Զարմասցի, եւ ընդ նմին զներբողականն վերաբերեսցէ բան: Այսպէս եւ շնորհալիցն պօղոս վերաբերեաց բանիւ, ասելով: Զորոյ զքաջափառութեանց զի՞նչ եւս քո բաւականասցի վերաբերել բանիւ: Վերաբերեսցուք ճշմարիտ պատմութեամբ, եւ այլն. Պիտ.: ՎԵՐԱԲԵՐԵԼ. Ի վեր տանել. վերամբարձեալ մատուցանել. ընծայաբերել. *Զամենայն խնդիր քո ես վերաբերեմ առ աստուած. Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ժ՟Գ.: *Սարկաւագունքն զնուէրսն զգուշութեամբ վերաբերեն ʼի սեղանն: Պաշտօնեայքն զնուէրսն վերաբերեն. Պտրգ. աթ.: Լմբ. պտրգ.: ՎԵՐԱԲԵՐԵԼ. Դարձուցանել. յեղուլ. թարգմանել. *Ի շինութիւն եւ ʼի նորոգութիւն զինքն վերաբերէր. Յհ. կթ.: *Առ ʼի յունացն եւ յասորւոցն՝ ճառըս սրբոց վերաբերեալ. Շ. վիպ.: ՎԵՐԱԲԵՐԵԼ. Յարաբերել, վերածել. վերագրել. ընծայել որպէս յանկաւոր եւ ճահաւոր. ձգել. ուղղել. համեմատել. ակնարկել. *Զպատճառն առ հայր վերաբերիցէ: Առ բանն աստուած զայսոսիկ վերաբերէ: Յաստուած վերաբերելն (պղատոնի) զամենայն՝ արժանի գովելոյ: Առ աստուած վերաբերէ (ադամ) զպատճառն մեղանացն. Առ որս. ՟Բ: Յհ. իմ. երեւ.: Նիւս. բն. ՟Խ՟Բ: Արծր. ՟Ա. 1: *Ոչինչ ինքն ըստ ինքեան մեծ ասի կամ փոքր, այլ առ այլ վերաբերեալ: Զոր ոչ է ինքն ըստ ինքեան առնուլ, այլ առ այլ վերաբերեալս. Արիստ. քանակ.: ՎԵՐԱԲԵՐԵԼ. Ի վեր տալ զկերածն. ործկալ: Կանոն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»