- ԱԿԱՄԱՅՈՒԹԻՒՆ
- (-) NBH 1-0021 Chronological Sequence: Early classical, 12c գ. Չկամութիւն. բռնադատութիւն. անյօժարութիւն. հարկ ինչ, կամ առ հարկի եղեալն. *Զառաւել մասնն ակամայութեան ունելով: Ի բաց պարուրիցէք զակամայութիւնն, զզօշաքաղութիւնն: Ակամայութիւն ասի, որ ամենեւին հեռի իսկ է (ʼի մտաց). Շ. ՟բ. պետ. ՟Խ՟Է: Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա: Կանոն.: *Եթէ ակամայութեամբ իցէ զոհելն, եւ ոչ կամօք: Զամենայն բարեկենդանութիւն իբրու զսպիս խոցուածոց ʼի խռովութեան ակամայութեամբ եկեալ. Կանոն.: Մաշկ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.