ՎԻՃԱԿԵՄ

ՎԻՃԱԿԵՄ
(եցի.) NBH 2-0822 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 14c ն. κληρόω, κληροδοτέω sorte distribuo, sorte lego, in sortem voco. կր. κληρόομαι, προσκληρόομαι sortior, sortes duco, sors contingit alicui. Վիճակեցուցանել. վիճակաւ տալ. վիճակ կամ ընդ վիճակաւ արկանել. բաշխել. բաժանել. ժառանգեցուցանել. սեպհականել. կոչել ʼի վիճակ ինչ. արժանի առնել. կր. իբր վիճակաւ անկանիլ ումեք, եւ հասանել վիճակի. գտանիլ յիմիք վիճակի, որպէս եւ ʼի կղերիկոսութեան. *Մատաթեայ զառաքելութիւն վիճակեաց, եւ ագաբեայ եւ տիմոթեայ զմարգարէութիւն: Վիճակեցին զքաղաքն, եւ անկաւ վիճակն կուռնելիոսի: Զպատմուճանն վիճակեցին՝ ու՛մ եւ ելցէ: Վիճակեալ երկոցունց (թագաւորաց՝ պրս. եւ յն.) զմեծ զաշխարհս հայոց բաժանեալ ծառայեցուցին: Տեսանես զհանդերձսն մերկացեալ, զպատմուճանն վիճակեալ. Լմբ. ստիպ.: Տէր Իսրայէլ. փետր. ՟Ի՟Բ.: Երզն. մտթ.: Փարպ.: Եղիշ. խաչել.: *Վիճակեալ յաթոռն կեսարուʼʼ. այսինքն անկեալ ընդ թեմիւ կեսարիոյ. Խոր. ՟Գ. 34: *Ամենայն բանաւոր ազգաց՝ որք վիճակեալք են ʼի բնակութիւն ʼի ներքոյ արեգական: Վիճակեալ էր ʼի դասս դահճացն. Եղիշ. ՟Բ. ՟Ը: *Ոմանք ʼի նոցանէ հաւանեցան, եւ վիճակեցան պօղոսի եւ շիղայի: Որով վիճակեցաք յառաջագոյն հրաւիրեալք ըստ յառաջադրութեանն աստուծոյ. Գծ. ՟Ժ՟Է. 4: Եփես. ՟Ա. 11: *Եպիսկոպոսն սաղմոսէ, եւ վիճակեալքն (այսինքն գղերքն) կցորդ լինին. Արշ.: *Յաղագս՝ որ կոչեն զվիճակեալն ʼի զուգաւորել, որոց խնամաւորութիւն ʼի միջի կայ. Կանոն.: ն.հ. ՎԻՃԱԿԵՄ, կիմ. ն.հ. ըստ յն. ոճոյ. Տ. ՎԻՃԱԿԱՒՈՐԻՄ. ἁποκλήρομαι, κλήρομαι, διακλήρομαι, λαγχάνω sortior, possideo. բանի մը հասնիլ իբր վիճակով, ժառանգել, ձեռք բերել, գտնել. *Զերանականն վիճակեսցեն հանգիստն, եւ միշտ ընդ աստուծոյ եղիցին: Որք զքահանայապետութիւնն են վիճակեալք. Դիոն.: *Զառ աստուած նմանութիւնն վիճակեցաք ʼի նախկին կազմութեան: Վեհագոյն քան զապականութիւն վիճակեաց զբնութիւն. Պրպմ. ՟Ի՟Է. ՟Լ՟Գ: *Զարժանաւորն վիճակեցին պատուհաս: Զանուանս մատնութեան իւրով չարութեամբն վիճակեցաւ. Ածաբ. ժղ.: Իսիւք.: *Նոքա հասեալ վիճակեցան զվերինսն, եւ սոքա զստորինս վայր: Օդ եւ հուր զվերինն վիճակեցաւ տեղի: Վիճակեցաւ երեւակն զառաջին եւ զգերագոյն գօտի: Զեպիսկոպոսութիւն վիճակեցայ. Պիտ.: Քեր. քերթ.: Շիր. ստէպ: Խոսր. պտրգ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Полезное


Смотреть что такое "ՎԻՃԱԿԵՄ" в других словарях:

  • ՎԻՃԱԿԵՑՈՒՑԱՆԵՄ — (ցուցի.) NBH 2 0822 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c Տ. ՎԻՃԱԿԵՄ (ըստ ա նշ.) *Վիճակեցոյց ʼի նոսա զվիճակ ժառանգութեան իւրոյ: Նոյն վիճակեցոյց զնոսա. Սղ. հէ. 54: Ես. ՟Լ՟Դ. 17: *Ոչ վայրապար վիճակեցաք, քանզի աստուած է՝ որ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»