- ՏԿԱՐ
- (ի, աց.) NBH 2-0880 Chronological Sequence: Early classical, 9c, 10c, 11c, 12c ա. ἁσθενής, ἁσθενῶν infirmus, imbecillis, debilis, fragilis ἁδύνατος impotens παραμένος macer. Անկար. ապիկար. անզօր. անձեռնահաս. նուաստ. անաւագ. ստորին. հէք. յետնեալ. յետին. եւ Հիւանդ. ցաւագար. տկար, վատուժ. անճարակ. խեղճ. ... *Նեղեցին զտկարն եւ զանզօրն: Զտնանկն եւ զտկարն: Մարդ տկար եւ սակաւ եւ ստրկաւ ժամանակեան: Զձեռս տկարմխիթարեցեր: Տէր տկար առնէ զհակառակորդս իւր: Հոգիս յօժար է, բայց մարմինս տկար: Պատսպարա՛ն լերուք տկարաց: Իբրեւ տկար անօթոյ առնիցեն պատիւ կանանց: Տկար յոտից: Առին դրաստուք զամենայն տկարս. եւ այլն: Որք առողջ են մարմնով՝ ձեռնատու լինել տկարաց: Տկարի եւ զրկելոյ է պէտք օգնութեան. Շ. թղթ.: Խոսր.: *Զվշտակցութիւն առակս ուսուցանէ տկարաց: Յաստուծոյ կարգաւորեալ է տկարի հնազանդ լինել հզօրի: Իմաստութիւն է այլ եւ՛ս տկարիւ զփորձ առնուլ եւ զղջանալ. Մխ. առակ.: *Ոչ երեք, աստուածք, եւ ոչ մի անձն տկար յառատութիւն. Սարկ. հանգ.: *Տկար է բնութիւնս, եւ յոյժ տկար ʼի լիութիւն իմաստից. Համամ առակ.: ՏԿԱՐ. որպէս Տկարամիտ. տխմար. միամիտ. պարզամիտ. դիւրագլոր. դիւրագայթ: *Խիղճ մտացն նորա, քանզի տկար է, պղծի: Գայթագղութիւն լիցի տկարաց: Կորնչիցի տկար եղբայրն ʼի քում գիտութեանն: Զխիղճ մտաց տկարացն զայրացուցեալ: Եղէ ընդ տկարս իբրեւ զտկար, զի զտկարսն շահեցայց. եւ այլն: ՏԿԱՐ. որպէս Թեթեւ. անպիտան. չնչնին. ոսին. նուազ. անարգ. *Լինել ʼի թագաւորութիւն տկար: Զի՞նչ իցէ երկիրն, պարա՞րտ իցէ, եթէ տկար: Ապա եթէ հետեւակս ինչ եւ տկարս ինչ խօսեալ իցէ. եւ այլն: *Կամ ծով ծածկելով, որ տկար աւազովք պաշարեալ. Եզնիկ.: *Հրաժարիլ յայնպիսի տկար չարութենէ: Տկար մոլորութիւն դիւրաւ կշտամբի. Ոսկ. յհ. ՟Բ. 17. 22:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.